Ականջակալների երկարատև օգտագործման հետևանքները. Լավ կլինի, եթե իմանաք դրանց մասին


Ականջակալներով մարդիկ այլեւս չեն զարմացնում մեզ: Նրանք ամենուր են:

Սակայն ինչ կպատահի, եթե չափից ավելի հաճախ օգտագործեք ականջակալներ:

 

Ականջակալների անընդհատ գործածումը կհանգեցնի լսողության իջեցման: Սակայն դա ամենը չէ: Հաճախակի ու երկարատեւ օգտագործումից ականջներում ճարպային հյուսվածքների ակտիվ աշխատանքի հետեւանքով խցանվում են ծակոտիները եւ առաջանում են սեւ կետեր ու պզուկներ: Դրանք կարող են ի հայտ գալ դեմքի, մեջքի հատվածում եւ ականջներում:


Լսողական ուղին փակելով, արհեստականորեն մեծացնում եք ականջի ջերմաստիճանը, խաթարում օդի նորմալ շրջանառությանը: Այս ամենից խուսափելու համար հնարավորինս քիչ օգտագործեք ականջակալներ: Նախապես դրանք մաքրեք: Մաքրելուց առաջ անջատեք դրանք հեռախոսից, էլեկտրահարվելուց խուսափելու համար:

Հետեւեք այս խորհուրդներին: Հոգ տարեք ձեր առողջության մասին:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: