Աղոթքն ազդում է արյան բաղադրության փոփոխման վրա. Բժիշկները տվել են դրա բացատրությունը


Դուք հավանաբար նկատել եք, որ ձեր տրամադրությունը եկեղեցում փոխվում է, քանի որ դուք խաղաղություն և պաշտպանվածություն եք զգում: Նույն զգացողությունը ունենում են նաև այն մարդիկ, ովքեր ձեզ հետ եկեղեցում են գտնվում:

Սակայն այս ամենը ունի բժշկական և կենսաբանական բացատրություն: Նման հետազոտություն անցկացրել է Ուժգորոդ քաղաքի բժշկական գիտությունների թեկնածու Միխայիլ Լազորիկը:

Նա անանուն հետազոտություն անցկացրեց 15 տղամարդկանց և կանանց մասնակցությամբ, որոնք հիվանդ էին աթերոսկրելոզով, հեպատիտ B-ով, սրտի և այլ հիվանդություններով:


Նախապես նրանցից արյուն էին վերցնում, ինչից հետո հիվանդները 15-20 րոպե աղոթում էին: Աղոթքից հետո նրանցից նորից էին արյան անալիզ վերցնում:

Այս հետազոտությունից հետո բժիշկ Լազորիկը պատմում է, որ հիվանդների արյան հետազոտությունը զարմացրել է նրան: Առաջին հիվանդը, որը ավտովթարի հետևանքով կորցրել էր եղբորը, իսկ ինքն էլ հրաշքով էր փրկվել, արյան բաղադրության մեջ ֆագոցիտոզը վեց անգամ նվազել էր: Մյուս հիվանդների մոտ նվազել էր երեք անգամ, իսկ կանանց մոտ ավելի քիչ, քանի որ նրանք ավելի հուզական են:

Փորձարկումները հստակ հաստատել են, որ աղոթքի ժամանակ բորբոքային գործընթացները և իմունային համակարգը, ավելի ճշգրիտ և արդյունավետ են աշխատում:

Понравилась статья? Поделиться с друзьями: