Բոլոր գինեկոլոգներին նյարդայնացնող 5 բան


Կանայք գինեկոլոգի մոտ գնալիս շատ են անհանգստանում տարբեր մանրուքների վերաբերյալ, սակայն իրականում այդ մանրուքների վրա բժիշկներն այդքան էլ ուշադրություն չեն դարձնում։ Շատ ուրիշ հարցեր կան, որոնք ուղղակի նյարդայնացնում են գինեկոլոգներին։

Կարևոր տեղեկության պահում

Հաճախ հիվանդները լռում են որոշ բաների մասին՝ կարծելով, որ դրանք մանրուքներ են, սակայն իրականում բժշկի համար կարևոր է ամեն ինչ իմանալ Ձեր օրգանիզմի մասին։ Կանայք չեն հասկանում, որ լիարժեք ախտորոշման համար անհրաժեշտ է իմանալ ամեն ինչ տվյալ օրգանիզմի վերաբերյալ։

Վատ հիշողություն

Բժիշկներին նյարդայնացնում է, երբ անգամ երիտասարդ աղջիկները չեն հիշում, թե ինչ դեղեր են ընդունել մեկ ամիս առաջ։ Նոր մասնագետի մոտ գնալիս անպայման վերցրեք նախորդ մասնագետի կատարած նշանակումները, քանի որ բուժման համար կարևոր են բոլոր փաստերը։

Գինեկոլոգի մոտ գնալուց առաջ պարտադիր նայեք, թե երբ է վերջին անգամ եղել դաշտանային ցիկլը։ Ձեզ անպայման դա կհարցնեն։


Համացանցից ախտորոշում

Այսօր համացանցը շատ մեծ հնարավորություններ է տալիս մարդուն, գրեթե բոլորը բժշկի մոտ գնալուց առաջ համացանցում փնտրում են իրենց խնդրի պատճառները, բուժումը, ստուգման ձևը, ամեն ինչը։ Սակայն հարկ է նշել, որ բժշկությունը բավականին շատ նյուանսներ ունի, և համացանցը Ձեզ չի օգնի ախտորոշում տալ խնդրին։

Ամենատարածված խնդիրը դա հակաբեղմնավորիչների ինքնուրույն նշանակումն է։ Իրականում դրանք նշանակելուց առաջ բժիշկը պետք է անալիզներ վերցնի հորմոնալ ֆոնը ստուգելու համար, այնուհետև տա անհրաժեշտ հակաբեղմնավորիչը։ Բացի դրանից՝ պետք է հաշվի առնել տարիքը։

Հորմոնալ դեղամիջոցների մասին միֆեր

Հորմոնալ դեղամիջոցների վերաբերյալ շատ կարծիքներ կան։ Մարդկանց մեջ տարածված է այն կարծիքը, որ հորմոնները կարող են քաղցկեղի կամ գիրացման պատճառ դառնալ։ Իրականում սա 20-րդ դարից եկած կարծրատիպ է։ Այժմ հորմոնալ դեղամիջոցներն այնքան են զարգացել, որ դրանց մեջ հորմոնի քանակը նվազել է։ Ավելին՝ դրանք ոչ թե վնասում են օրգանիզմին, այլև լավացնում են մաշկի, մազերի որակը, ինչ-որ տեղ՝ անգամ կանխում քաղցկեղի առաջացումը։

Ուշացած դիմում

Կանայք պետք է հաճախեն գինեկոլոգի մոտ 6 ամիսը մեկ։ Սակայն կանայք հիմնականում հիշում են գինեկոլոգի մասին կա՛մ հղիության ժամանակ, կամ սուր ցավերի։ Հենց այդ ժամանակ էլ լինում են դեպքեր, երբ ախտորոշվում է մի հիվանդություն, որը կբուժվեր վաղ շրջանում, սակայն խորացված վիճակում օգնություն չկա։ Ուշացումը կարող է բերել անպտղության կամ էլ վիրահատական միջամտության։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: