Նվիրում ենք տնական հացի պարզ բաղադրատոմս, որը պարունակում է շատ հասարակ բաղադրիչներ և ընդամենը մի քանի ժամ անց դուք կունենաք ախորժելի, համով, անուշաբույր հաց:
Բաղադրիչները
-Ջուր-0,5 լ
-Շաքարավազ-1 ճ/գ
-Արևածաղկի ձեթ-2 ճ/գ
-Խմորիչ-50 գր.
-Աղ-1 թ/գ
-Ալյուր-6-7 բաժակ
Պատրաստումը
-Սկզբում պատրաստեք թթխմորը. խմորիչի վրա լցրեք 100 մլ ջուր և խառնեք: Թողեք մնա 15-20 րոպե:
-Լցրեք թթխմորը մեծ ամանի մեջ, ավելացրեք արևածաղկի ձեթը, շաքարավազը, աղը, ալյուրը և մնացած ջուրը և լավ խառնեք:
-Այնուհետև լցրեք այն բուսական յուղով պատված կաթսայի մեջ և ծածկեք կափարիչով: Թողեք այդպես 20 րոպե, ապա դրեք սառնարանում 1 ժամ:
-Հանեք սառնարանից, խմորը լցրեք ձևամանի մեջ և հացի ձև տվեք:
-Եփեք 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ մոտ մեկ ժամ:
-Պատրաստի հացի վրա կարող եք մի փոքր ձեթ քսել խոզանակի միջոցով:
Բարի ախորժակ