Ո՞րն է կենդանակերպի տարբեր նշանների տակ ծնվածների միայնության պատճառը


Ցանկացած կին երազում է ընտանիք ունենալու մասին: Կանանց մի մասին տանջում է այն հարցը, թե ինչու իրենք չեն կարողանում անձնական կյանքը դասավորել:

Ձեզ ենք ներկայացնում կենդանակերպի տարբեր ներկայացուցիչների բնավորության գծերի մասին պատմող աստղագուշակը, որը կմատնանշի նրանցից յուրաքանչյուրի մենակ լինելու պատճառները:

Խոյ

Խոյերի մենակության պատճառը տղամարդկանց հետ մրցակցելու մեջ է: Նրանք մոռանում են, որ իրենք կին են, իսկ հարաբերությունները մրցադաշտ չեն:

Ցուլ

Ցուլերի մենակ մնալու պատճառը շահամոլության մեջ է, քանի որ նրանք հաճախ ամուսնանում են հաշվարկով: Երջանիկ լինելու համար կարևորը տղամարդու դրամապանակի պարունակությունը չէ:

Երկվորյակներ

Նրանց մենակության պատճառը փոփոխական բնավորության մեջ է: Նրանք հոգնում են նույն զուգընկերոջից: Ամուսնությունը նրանց համար հավասարազոր է վանդակի մեջ գտնվելուն:

Խեցգետին

Նրանց մենակության պատճառը մայրիշխանության ձգտումն է: Նրանք հիանալի մայրեր և տնտեսուհիներ են, սակայն հաճախ մոռանում են, որ տանը տղամարդ կա:


Առյուծ

Առյուծները սիրում են, որ երկրպագեն ու հիանան իրենցով: Հարաբերությունների սկզբնական փուլում տղամարդուն դուր է գալիս թատրոնի միակ հանդիսատեսը լինելը, իսկ ժամանակի հետ նա հոգնում է և ուրիշ տարբերակ է գնում:

Կույս

Կույսերի մենակության պատճառը մշտական կարգուկանոնի ձգտման մեջ է: Պետք չէ անհեթեթության հասցնել այս ձգտումը:

Կշեռք

Նրանք այնքան ժամանակ են ծախսում իդեալական զուգընկեր գտնելու վրա, որ այդ ամենի արդյունքում մենակ են մնում:

Կարիճ

Կարիճները չափազանց շատ են սիրում զուգընկերոջը և մշտական ուշադրություն են պահանջում: Նրանք հեշտությամբ են բացահայտում զուգընկերոջ դավաճանությունը:

Աղեղնավոր

Աղեղնավորները հարաբերությունների մեջ վառ տպավորություններ են փնտրում, ինչի պատճառով երկար են մենակ մնում: Նրանք երազում են ամուսնանալ օտարերկրացու հետ: Ոմանք կարողանում են իրականացնել իրենց երազանքը, իսկ ոմանք շարունակում են սպասել…

Այծեղջյուր

Աղծեղջյուրները կարիերիստ են, իսկ հարաբերությունների մեջ ձգտում են ղեկավարել դիմացինին: Նրանց չափից ավելի փակ լինելը վանում է տղամարդկանց:

Ջրհոս

Ջրհոսների մենակությունը նրանց գիտակցական ընտրությունն է: Նրանք հպարտանում են նրանով, որ նման չեն մյուսներին: Մենակ չմնալու համար նրանք պետք է կարողանան հրաժարվել իրենց եսասիրությունից:

Ձկներ

Ձկները գիտակցաբար են խուսափում լուրջ հարաբերություններից: Անցյալի դառը փորձը նրանց վախեցնում է: Նրանք տղամարդուն իրենց կյանքի իմաստ են դարձնում, ինչի հետևանքով նրանց հաճախ են լքում:

Понравилась статья? Поделиться с друзьями: