«Ախթամար» հեռուստասերիալից հայտնի Ռոմելա Սարգսյանի խենթ ֆոտոշարքը


Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը այն հայ հայտնիներից է, ով բավական ակտիվ է սոցցանցերի իր էջերում։ Նա պարբերաբար հրապարակումներ է կատարում, իր հետևորդների հետ կիսվելով առօրյա ու գործնական կյանքով՝ ներկայացնելով դրանք հետաքրքիր լուսանկարների ու տեսանյութերի միջոցով։

Այս անգամ էլ երիտասարդ դերասանուհին Ինստագրամի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել օրերս իրականացրած իր նոր ֆոտոշարքից։ Ֆոտոշարքը ստացվել է հետաքրքիր ու մի փոքր խենթ, իսկ Ռոմելան ուղղակի փայլում է իր գեղեցկությամբ։

Լուսանկարների մի մասում դերասանուհին ներկայացել է սպիտակ երկարափեշ զգեստով, որոշ կադրերում էլ հայտնվել է սպիտակ վերնաշապիկով և ջինսե տաբատով։

«Հույս դու հզոր ես, քան սերը, քան սարսափը, քան ճշմարտությունը»,- լուսանկարներին կից գրել է Ռոմելա Սարգսյանը։

Նշենք, որ դերասանուհին նկարահանվում էր ATV հեռուստաալիքի «Ախթամար» հեռուստասերիալում, որտեղ մարմանավորում էր գլխավոր հերոսուհուն՝ Թամարին։

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ