Ահա թե ինչու եք դուք միշտ պարտքերի մեջ


Պարտքերից ազատվելու լավագույն տարբերակն այն է, որ հասկանաք, թե ինչու են դրանք առաջանում:

Իրականում, եթե հենց հիմա ձեզ նվիրեն հարյուր հազարավոր դոլարներով ճամպրուկ, դուք դրանցից չեք խնայի «սև օրվա» համար, որովհետև դրամ խնայելու ունակությունը կախված չէ ունեցած գումարի չափից:

Իսկ ինչո՞ւ եք միշտ պարտքերի մեջ`

Դուք ծախսում եք այն իրերի վրա, որոնք ձեզ պետք չեն գալու, չեք օգտագործելու,

Դուք գնում եք ապառիկով այն, ինչ չեք կարող կանխիկ գնել,

Դուք մտածում եք, որ բրենդային իրերը մոդայիկ են ու կարգավիճակի ցուցիչ,

Դուք նոր մոդայիկ մեքենա եք գնում մի քանի տարին մեկ,

Դուք գնում եք այն, ինչ կարող էիք մի անգամյա օգտագործման համար խնդրել ընկերոջից,

Դուք գնում եք ապրանքները մանրածախ գներով, ոչ թե փնտրում զեղչեր,

Դուք գնել եք, կամ վարձակալել ավելի մեծ բնակարան, քան իրականում անհրաժեշտ է,

Դուք ջանք չեք գործադրում կազմելու ֆինանսական պլան, չեք օգտվում հնարավորություններից, որ ներդրումներ անեք,

Դուք ամուսնացած եք, կամ հանդիպում եք փող վատնող մարդու հետ,

Դուք համոզված եք, որ կարող եք հարստանալ արագ, առանց մեծ ջանքերի,

Դուք ունեք վատ սովորություններ` ծխում եք, խմում, ազարտ խաղեր խաղում,

Դուք անիմաստ եք ծախսում ձեր ժամանակը,

Դուք հոգ չեք տանում ձեր առողջության մասին,

Դուք չեք վայելում կյանքի փոքրիկ ուրախությունները,

Դուք ունեք ապահարզանի դառը փորձ:

Հիշեք, դուք միշտ կարող եք ազատվել պարտքերից և չունենալ նորերը: Դրա համար ուղղակի անհրաժեշտ է, մի քիչ ջանքեր գործադրել, սովորել որոշ նրբություններ: Ապրեք հարմարավետորեն, ոչ թե վատնելով դրամական միջոցները; Ինքներդ կառավարեք ձեր միջոցները, որպեսզի նրանք չկառավարեն ձեզ; Միշտ ապրեք ձեր հնարավորությունների համաձայն:

Գնահատականը
( 2 оценки, среднее 3 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ