Այս կինը 28 տարի շարունակ անգամ ամուսնու մոտ ձևացրել է թե կույր է․ որն է եղել պատճառը

Այս իսպանուհին 28 տարի շարունակ բոլորի մոտ ձևացրել է, թե կույր է։ Պատճառն այն է եղել, որ չի ցանկացել մարդկանց բարևել։

28 տարի առաջ Կարմեն  Խիմենեսը  լուրջ տրավմայի պատճառով կորցրել էր տեսողությունը։

Ահա այսպիսին էր նրա հորինված պատմությունը։ Նա այդպես  էր ասել իր բոլոր մտերիմներին՝ ներառյալ իր ընտանիքին և ամուսնուն։ Նման արարքը բացատրել է՝ ասելով, որ պարզապես հոգնել էր ողջունել այն մարդկանց, ում հետ շփվելու ցանկություն չուներ։

57-ամյա կինը միայն բոլորովին վերջերս խոստովանել է, որ հիանալի տեսողություն ունի և երբեք կորություն չի ունեցել։  Այս խոստովանությունը ցն-ցել է նրա ընտանիքի անդամներին։

Կինն ասել է, որ իր, այսպես ասած, «կուրությունը» ավելի շատ հոգեբանական վիճակի հետևանք էր։

Իսկ նրա ամուսինը պատմել է, որ իրեն միշտ զարմացրել է կնոջ կատարյալ դիմահարդարումը և երբեմն էլ նկատել է, որ սենյակի անկյունից փորձում է հեռուստացույց դիտել, սակայն երբեք չի կասկածել նրան, քանի որ մտքով չի անցել, որ կինը կարող էր նման բանը ձևացնել։

Կինն ասել է, որ «կուրությունը» տարիներ շարունակ փրկել է իրեն անցանկալի մարդկանց հետ շփվելուց, փողոցում մարդկանց բարևելուց՝ խոստովանելով, որ  ինքը երբեք էլ սոցիալական անձ չի եղել։

Սակայն կինն իր խոստովանությամբ բավականին մեծ խնդիրների առջև է կանգնել, քանի որ տարիներ շարունակ պետությունը նրան վճարել է՝ որպես հաշմանդամի։

Իսկապես, դժվար է հավատալ, որ մարդը կարող է կույր ձևանալ միայն այն բանի համար, որ չշփվի ուրիշների հետ և այդպես խուսափի բարևելուց, սակայն Կարմեն Խիմենեսն իր գոյությամբ փաստում է այդ անհավանական իրողությունը։

Իսկ ձեզ նյшրադայնացնո՞ւմ են մարդկանց հետ շփումն ու փողոցային ողջագուրումները։

Գնահատականը
( 4 оценки, среднее 3 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ