Ձեր ընտրած կախարդական քարտը կբացահայտի, թե ինչին է ձգտում Ձեր ներաշխարհը


Ընտրեք քարտերից մեկը և կարդացեք պատասխանը:

Քարտ 1

Դուք պիտի ընդունեք ձեր կյանքը և դադարեք հակառակվել ձեր սրտի իրական ցանկություններին: Առաջ քայլեք մեծ խիզախությամբ և հույսով: Մի վախեցեք ոչ մի բանից, որովհետև հիմա դուք շատ հիանալի հնարավորություններ ունեք:

Ձեր հոգին հիանալի գիտի, թե ձեզ ինչ է պետք անել: Մեզնից յուրաքանչյուրը եկել է այս աշխարհ, որ վայելի կյանքը: Դե ուրեմն այդպես էլ վարվեք: Հենց սկսեք շարժվել այդ ուղղությամբ, կտեսնեք, թե ձեր կյանքը որքան շատ վառ գույներ կստանա:

Քարտ 2

Դուք արժանի եք լավագույնի, ինչպես և ցանկացած մարդ: Ուշադրություն, հարգանք, սեր: Եկել է հարմար պահ, որ ձեր խիղճը ազատեք սահմանափակումներից, որոնք խանգարում են ձեր երջանկությանը:

Ասեք ինքներդ ձեզ, որ դուք արժանի եք հաջողության, սիրո: Անընդհատ կրկնեք այդ խոսքերը, հավատացեք դրանց,և հիշեք, որ ցածր ինքնագնահատականը շատ է խանգարում մարդկանց:

Քարտ 3

Եթե ձեր անվստահության կամ վախի պատճառով սովոր եք ամեն ինչ հետաձգել, ապա ժամանակն է ազատվել այդ անպետք սովորությունից:

Ամեն ինչ հասցրեք տրամաբանական վերջաբանին: Ժամանակի ընթացքում կսովորեք բոլոր գործերն ավարտել մի անգամից: Դրա հետ մեկ տեղ՝ ինքնավստահության նոր մակարդակի կհասնեք:

Քարտ 4

Հիմա ավելի շատ, քան երբևէ, իսկապես պատրաստ եք սիրել: Ազատեք ձեր միտքը բացասական հաստատումներից և վախերից, որոնք խանգարել են ձեզ սիրել:

Տիեզերքը միշտ լսում է ձեր մտքերը, նույնիսկ երբ կարծում եք, թե մենակ եք: Եթե ձեր մտքերը դեպի վախն են ուղղված, ապա չեք հասնի ցանկալի արդյունքի: Դրա համար էլ բացեք ձեր սիրտը՝ նոր զգացմունքների համար:

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ