Մագան առաջին անգամ մեկնաբանել է իր և Սուրեն Փահլևանյանի սիրավեպի մասին խոսակցությունները

Իր սկանդալային վարքագծով հանրահայտություն ձեռք բերած Մագա Հարությունյանը այժմ ավելի շատ զբաղվում է բլոգերությամբ, քան դերասանությամբ։ Մագան չի էլ թաքցնում, որ դրա միջոցով պատկառելի գումարներ է աշխատում։ Ըստ նրա, մեկ ամսում ինքը աշխատում միջինում 4-8մլն դրամ։

Այդպես, օրինակ վերջերս նա սափրեց իր գլուխը։ Հարցազրույցներից մեկում Մագան նշել է, որ այդ քայլին գնացել է 30 հազար դոլարի դիմաց և իր գլխին գովազդել պատվիրատուի առաջարկած լոգոն։

Չնայած, նա նշում է, որ այլև դժվար նման քայլի գնա, քանի որ չի էլ հիշում ինչի վրա է ծախսել գումարը, միակ բանը որ նկատել է այն է, որ այդ գումարից 5 հազար դոլար և ավելիին կեղծամ է գնել։

Առհասարակ Մագան իր հետևորդներին շատ է ցուցադրում, թե ինչի վրա է ծախսում վաստակած գումարները։ Դրանք հիմնականում բրենդային հագուստներն ու իրերն են և թանկարժեք հանգիստը։ Այդպես Ամանորներից մեկի ժամանակ Մագան հայտարարեց, որ պատրաստվում է տոներն անցկացնել Փարիզում և այդ հանգիստն իր վրա կարժենա 5մլն դրամ։

Չնայած ըստ դերասանուհու, նա դա անում է ոչ թե ցուցամոլությունից ելնելով, այլ գործի բերումով՝ համապատասխան կերպար ստեղծելու և հետագայում գովազդների պատվերներ ստանալու համար։

Բայց և այնպես այդ հայտարարությունները բլոգերուհուն չեն փրկում ասեկոսեներից և ցուցամոլության մեջ մեղադրանքներից։ Մագայի անունի շուրջ խոսակցությունները երբեք չեն դադարում և դա վերաբերվում է նաև նրա անձնական կյանքին։

Այդպես վերջերս խոսակցություններ են տարածվել, որ նա և Սուրեն Փահլեվանյանը սիրավեպ ունեն և ավելին՝ Սուրենի և Յանայի ամուսնալուծության պատճառը հենց Մագան է եղել։ Այդ թեման էլ ավելի թեժացավ, երբ նա և Սուրենը ամսի 25-ին հանդես եկան որպես հարսանիքի քավոր-քավորկին։

Նախօրեին լրագրողների հետ զրույցում, Մագան անդրադարձել է այդ ասեկոսեներին և նշել, որ ինքը և Սուրենը այդ խոսակցությունները ոչ հաստատել են, ոչ հերքել։ Եվ ինքը կարող է ասել միայն մի բան, որ Սուրենի հետ ծանոթացել է երեք ամիս առաջ, երբ նա արդեն ամուսնալուծված էր։

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ