«Մեր Հայրենիքի պաշտպաններից 11-ին այս շաբաթ ոտքի կկանգնեցնենք»․ Արմեն Մուրադյան


«Մեր Հայրենիքի պաշտպաններից 11-ին այս շաբաթ ոտքի կկանգնեցնեք»․ Արմեն Մուրադյան

Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Մեր Հայրենիքի պաշտպաններից 11-ին այս շաբաթ ոտքի կկանգնեցնեք!!!
Խայսի ու տղաների համատեղ աշխատանքը գերազանց արդյունքներ է գրանցում

Հոլանդացի բարձրակարգ պրոթեզաբան Խայս Ֆան Խենթն Հայաստանում է:

Այժմ նա խորհրդատվություններ է իրականացնում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում՝ մեր վիրավոր տղաների կարիքները հասկանալու և հնարավորինս շուտ ժամանակակից և հարմարավետ պրոթեզներով ապահովելու համար, ինչը թույլ կտա նրանց վերադառնալ լիարժեք և բնականոն կյանք:

Վերջերս Հիմնադրամի աջակցությամբ Զինվորի տանը բացվել է նիդերլանդական արտադրության պրոթեզավորման գերժամանակակից լաբորատորիա, որը շուտով համալրվելու է նոր սարքավորումներով:

Այս ամենն իրականություն է դարձել Հիմնադրամի աշխարհասփյուռ գործընկերների և նվիրատուների շնորհիվ:

Գնահատականը
( 2 оценки, среднее 4.5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ