Մի ներեք մարդուն հենց այնպես


Բոլորին է հայտնի, որ պետք է ներել ու ներողություն խնդրել բոլորից, որովհետև դա է բարիքը: Դա մարքում է հոգին, ազատում է վիրավորանքներից, օգնում է վերականգնել փոխհամաձայնությունը, կարգավորում է կյանքը: Ի վերջո, խանգարում է փսիխոսոմատիկայի քայքայիչ ազդեցությանը:

Սակայն իմ երկարամյա փորձը, հոգեբանական տարբեր տեխնիկաների կիրառումը, աշխատանքը սեփական սխալների և էմոցիաների կառավարման վրա, թույլ է տալիս ենթադրել, որ պետք չէ մարդուն ներել, եթե նա դրա համար ոչինչ չի արել` ներողություն չի խնդրել, քայլեր չի արել: Հատկապես տղամարդուն չի կարելի ներել: Նա սկսում է իրեն անպատժելի զգալ: Դա ջնջում է ձեր միջև սահմանները և թույլ է տալիս մտածել, որ Ձեզ հետ կարելի է վարվել խելքին փչածի պես:

Ներողություն խնդրել ու ներելը հոգևոր են, բայց դրանք աշխատում են միայն այն մարդկանց հետ, ովքեր ունեն նույն կարգի արժեհամակարգ, ինչպիսին Ձերն է:

Բնաած բոլոր դեպքերում ներողություն պետք է խնդրել Աստծուց: Խնդրեք Ձեզ համար և այն մարդու համար: Ներողություն խնդրեք Ձեզնից նրա համար, որ թույլ եք տվել նեգատիվ Ձեր հանդեպ, որ բարկացել եք, զայրացել: Սա պետք է որ հիվանդությունները չլցվեն Ձեր գլխին: Իսկ այն մարդուց հեռացեք: Աստված կների նրան:

Ինչո՞ւ տղամարդկանց չի կարելի ներել հենց այնպես:

Որովհետև նրանց փոքրուց սովորեցնում են, որ տղամարդուն գովում են, կամ նախատում գործողությունների, այլ ոչ թե վիճակի համար: Նրանց համար բնական է, որ պետք է մի բան անեն, որ ներված լինեն: Եթե կինը ներում է նրանց հենց այնպես, ապա դա չի տեղավորվում նրանց տղամարդկային աշխարհայացքում:

Դա նույնն է, որ փոքր տղային ասեք` դու գեղեցիկ ես: Այո, հաճելի է, բայց նա չի իմանա, թե դրա հետ ոնց է պետք վարվել:

Մի խոսքով, ներողություն խնդրեք Աստծուց, իսկ նեղացնողին Աստված կների:

Քանի դեռ ինքը չի հայտնվել ներողություն խնդրելու:

 

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ