Մոտենում է 2019 թվականը. Ի՞նչ կբերի Դեղին Խոզի տարին արևելյան հորոսկոպի նշաններին


2019 թվականը սարերի հետևում չէ, չենք հասցնի աչք թարթել, և Դեղին հողե խոզը մուտք կգործի։ Խոզը չինական 12-ամյա հորոսկոպի վերջին նշանն է։

Առնետ

Սեր: Ռոմանտիկա, ռոմանտիկա և էլի ռոմանտիկա է ձեզ սպասվում հաջորդ տարի։ Միայնակ սրտերին սիրահարվածությունը թևեր կպարգևի, իսկ նրանք, ովքեր արդեն զույգ ունեն, կցանկանան թարմացնել զգացմունքները և ռոմանտիկ ճամփորդության կմեկնեն։

Ֆինանսներ: Ֆինանսների առումով ամեն ինչ այդքան էլ ոգևորիչ չէ։ Գումար աշխատելու համար պետք է շատ չարչարվեք, սակայն ծախսերը միայն հաճելի են լինելու, այնպես որ, խնայել պետք չէ։

Առողջություն: Առնետները գովասանքի են արժանի առողջության նկատմամբ ուշադիր վերաբերմունքի համար։ Հաջորդ տարի պետք է վերանայեք ձեր սննդակարգը, ինչպես նաև սպորտով զբաղվեք: Հավատացեք, դա կլուծի ձեր խնդիրները։

Ցուլ

Սեր: Այս նշանի ներկայացուցիչները հաջորդ տարի չափազանց զգացմունքային են լինելու, ինչը կխանգարի նրանց ամուր հարաբերություններ կառուցել։ Եթե չկարողանաք հաղթահարել չափազանց զգացմունքայնությունը, լուրջ խնդիրների առաջ կկանգնեք։

Ֆինանսներ: Տոկունության և համառության շնորհիվ Ցուլերը կկարողանան կարգավորել ֆինանսական դրությունը, սակայն պետք է առավելագույնս շատ աշխատեն։

Առողջություն: Տարին կարող է սկսվել առողջական վաղուց մոռացված խնդիրներից։ Սա հատկապես վերաբերում է նրանց, ովքեր հաճախ են բողոքում հոդացավերից։ Այնպես որ, սկսեք զբաղվել ձեր առողջությամբ հենց հիմա։

Վագր

Սեր: Վագրերը մեծ պահանջարկ են ունենալու հակառակ սեռի մոտ, սակայն պետք չէ դրանից օգտվել շահադիտական նպատակներով. այդպես դուք պարզապես ցավ կպատճառեք մտերիմ մարդուն։

Ֆինանսներ: Կարիերայի կտրուկ աճ հաջորդ տարի սպասել պետք չէ, համապատասխանաբար կարող են խնդիրներ ծագել նաև գումարների հետ կապված։ Մեծ գնումներ կատարելուց առաջ անպայման ծանր ու թեթև արեք բոլոր դեմ և կողմ փաստարկները։

Առողջություն: Հաջորդ տարին նվիրեք առողջացմանը: Հանգստանալու մեկնեք՝ առողջարաններ, ծով կամ դեպի լեռներ։

Ճագար

Սեր: Դեղին հողե խոզն ամեն կերպ կնպաստի Ճագարների սիրային հարցերին։ Տարվա երկրորդ կեսին ճակատագրական հանդիպում է հնարավոր, որը կփոխի ձեր ողջ կյանքը։

Ֆինանսներ: Ճագարներին հաջողություն է սպասվում ոչ միայն սիրային հարցերում։ Շատ հնարավոր է, որ ջեք–փոթ տանեք. չե՞ք փորձել լոտո խաղալ։ Ղեկավարը կգնահատի ձեր ջանքերը. սպասեք պաշտոնի բարձրացման։

Առողջություն: Աշխատեք չմրսել և չչարաշահել անառողջ սնունդը և այդ ժամանակ կմոռանաք առողջական բոլոր խնդիրների մասին։

Վիշապ

Սեր: Սխալներից խուսափելու համար լսեք ձեր սրտին։ Հնարավոր է, որ պետք լինի այնպիսի որոշում կայացնել, որը ոչ բոլորին դուր կգա։

Ֆինանսներ: Որպեսզի բիզնեսում ամեն բան հարթ ընթանա, աշխատեք նոր, փաստացի ազատ գործընկերներ փնտրել։ Կարող եք ձեր տեղը գտնել արվեստի մեջ։

Առողջություն: Վիշապներ, ժամանակն է ազատվելու վտանգավոր սովորություններից, եթե չեք ուզում խորացնել արդեն եղած խնդիրները։ Կարող են նաև մեջքի հետ կապված խնդիրներ ծագել. աշխատեք խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։

Օձ

Սեր: Հնարավոր են երկրորդ կեսի բարեկամների հետ խնդիրներ, պետք չէ տաքանալ, ավելի լավ է համբերություն ցուցաբերեք և խելամտություն. այդ ժամանակ իրավիճակը հաջող լուծում կստանա։

Ֆինանսներ: Դուք ամբողջ ուժով փորձելու եք ուղղել ձեր ֆինանսական վիճակը, բայց դրան կարող է խանգարեն ընկերները։ Մի լսեք ուրիշների խորհուրդները. վստահեք ձեր ինտուիցիային և փորձին։

Առողջություն: Բավական է նյարդայնանաք ամեն անիմաստ առիթով, եթե չեք ուզում առողջական խնդիրներ ունենալ։ Այս տարին պետք է նվիրել նյարդային համակարգը կարգի բերելուն։


Ձի

Սեր: Երկրորդ կեսին ձեր կողքին պահելու համար պետք է առավելագույն ջանքեր գործադրեք։ Անտարբերությունը կքայքայի այն ամենը, ինչը դուք երկար և համառորեն կառուցել եք երկուսով։

Ֆինանսներ: Այս նշանի ներկայացուցիչները վերջապես կվարձատրվեն ըստ արժանվույն։ Եթե մինչ այդ ձեզ թվում էր, որ ձեր աշխատանքը չեն գնահատում, ապա հիմա ղեկավարները կհասկանան, թե որքան կարևոր աշխատող եք դուք։

Առողջություն: Ձեր անտարբեր վերաբերմունքը առողջության նկատմամբ կարող է չար կատակ խաղալ։ Եթե ինչ-որ բան ձեզ անհանգստացնում է, պետք չէ ձգձգել. անպայման բժշկի գնացեք և հետազոտվեք։

Այծ

Սեր: 2019 թվականը կարող է լուրջ վեճով սկսվել կամ նույնիսկ բաժանումով, այդ պատճառով պետք է հիմա արդեն սկսեք գործել։ Խոսեք խնդիրների մասին և միասին գտեք ելքը։

Ֆինանսներ: Այս նշանի ներկայացուցիչներին լուրջ մարտահրավերներ են սպասվում, այն կարգի, որ հնարավոր է փոխեն գործունեության տեսակը կամ այլ երկիր տեղափոխվեն։ Սակայն ռիսկը արդարացված կլինի։

Առողջություն: Հնարավոր է, որ ձեզ անհասկանալի ախտանիշներ տանջեն։ Պետք չէ հիվանդություններ հորինել և պատասխանները Գուգլում փնտրել, ավելի լավ է բժշկի այցելեք։

Կապիկ

Սեր: Ձեզ ծով ֆլիրտ և հետաքրքիր հանդիպումներ են սպասվում։ Եթե միայնակ Կապիկները կարող են զուգընկերներին ձեռնոցների նման փոխել, ամուսնացածները պետք է շատ զգույշ լինեն. մի թողեք որ կիրքը մթագնի ձեր գիտակցությունը։

Ֆինանսներ: Հռետորական ունակությունները ձեր առջև նոր հորիզոններ կբացեն. Դուք հեշտությամբ կկարողանաք մարդկանց ձեր թիմ նեգրավել և վարակել ոգեշնչող գաղափարներով։ Օգտագործեք այդ տաղանդն առավելագույնս։

Առողջություն: Խոզի տարում խուսափեք զվարճանքների էքստրեմալ տեսակներից. մեծ է վնասվածքներ ստանալու հավանականությունը։

Աքլոր

Սեր: Երկրորդ կեսի վստահությունը շահելու համար պետք է առավելագույնս անկեղծ լինել։ Մի վախեցեք խոսել ձեր անհանգստությունների մասին, դա ձեր հարաբերություններին միայն օգուտ կտա։

Ֆինանսներ: Աքլորի բռնկուն բնավորությունը հաշվի առնելով՝ նա պետք է դիվանագիտական հրաշքներ ցուցաբերի, որպեսզի չվիճի կոլեկտիվի հետ։ Նախքան սկանդալ սարքելը մտածեք՝ արդյո՞ք դա ձեզ պետք է։

Առողջություն: Յոգա, մեդիտացիա, պսիխոթերապիա. սրանք 2019-ի ձեր լավագույն ընկերներն են։ Աշխատեք չծանրաբեռնել ձեզ ավելորդ աշխատանքով՝ սթրեսից զերծ մնալու համար։

Շուն

Սեր: Դուք հաճախ հակասություններ կունենաք երկրորդ կեսի հետ։ Կարևորը հիշեք, որ պետք է խաղաղություն պահպանեք հարաբերություններում և ոչ թե ղեկավարեք մոտ մարդուն։ Սովորեք զիջումների գնալ։

Ֆինանսներ: Եթե ռիսկի գնաք, ապա հնարավոր է զգալիորեն բարելավեք ձեր ֆինանսական դրությունը։ Երբեմն խիզախության պակաս կունենաք, այդ պատճառով կարևոր է համախոհներ գտնելը, որոնք կօգնեն ձեզ չշեղվել ճիշտ ուղուց։

Առողջություն: Հատուկ ուշադրություն է պետք դարձնել սնունդին։ Աշխատեք ազատվել սովորություններից կամ գոնե նվազագույնի հասցնել դրանք։ Հրաժարվեք քաղցրից և ճարպոտ ուտելիքներից։

Խոզ

Սեր: Այս տարին Խոզերին մեծ երջանկություն է խոստանում։ Այն հրաշալի է ընտանիք կազմելու համար։

Ֆինանսներ: Այս նշանի ներկայացուցիչներին արժե մտածել սեփական բիզնես սկսելու մասին։ Ռիսկը հսկայական է, սակայն համառ աշխատանքն ու մեծագույն ցանկությունն այդ բիզնեսը կարող են ձեր ողջ կյանքի գործի վերածել։

Առողջություն: Ամուր առողջությունը ձեզ չի խաբի, եթե դուք ինքներդ դրան չնպաստեք։ Աշխատեք ճիշտ կազմակերպել ձեր օրվա գրաֆիկը, շատ մի կերեք և ոչ մի բան մի չարաշահեք։

Անկախ կանխատեսումներից՝ մենք հույս ունենք, որ հաջորդ տարին բոլորի համար հաջողակ է լինելու։ Հիշեք միայն, որ աստղերը միայն հուշում են, իսկ մեր ճակատագիրը մենք ենք կերտում։ Այնպես որ, սլացեք դեպի ձեր երազանքները։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: