Ժելատինով դիմակ` դեմքի մաշկի խնամքի համար
Յուրաքանչյուր կին ծանոթ է ժելատինի հետ: Հաճախ է օգտագործում խոհանոցում, դրանով պատրաստում ժելե, մարմելադ, նույնիսկ պաղպաղակ:
Բայց քչերը գիտեն, որ դրա օգնությամբ կարելի է ոչ միայն խոհարարական խնդիրներ լուծել,այլ նաև տնական միջոցներ պատրաստել մաշկի խնամքի համար: Եթե դու 30-ն անց ես, ուրեմն այս հոդվածը քեզ համար է:
Ժելատինով տնական դիմակը կդառնա քո սիրելի միջոցը մաշկի խնամքի համար, քանի որ ոչնչով չի զիջի թանկարժեք կոսմետիկ միջոցներին, որ վաճառվում են խանութներում:
Մենք առաջարկում ենք ժելատինային հիմքով դիմակ, որովհետև այն արագ է ազդում, ձգում և ուղղում է դեմքի օվալը: Փորձեք այս հեշտ ու միշտ ձեռքի տակ գտնվող պարագաներից դիմակն ու առաջին իսկ կիրառումից կհամոզվեք, որ այն արդյունավետ է:
Ժելատին և կարագ
Սնուցող այս դիմակը լավագույններից է թոշնող ու ծերացող մաշկի համար:
Բաղադրիչներ
-1 թեյի գդալ ժելատին
-7 թեյի գդալ սառը ջուր, կամ կաթ
-1 թեյի գդալ կարագ
Պատրաստումը և կիրառման եղանակը
Ժելատինի վրա լցնել հեղուկը, թողնել 10–15 րոպե, որ ուռչի:
Ջրային բաղնիքի վրա հալեցնել ստացված խառնուրդը, ավելացնել կարագը, թողնել, որ այն լավ հալվի:
Ամբողջը լավ խառնել, սառեցնել և քսել մաքուր մաշկին, թողնել 20 րոպե: Այնուհետև բամբակե խծուծով հեռացնել դիմակի մնացորդները և լվանալ դեմքը տաք ջրով:
Թարմ ու երիտասարդ մնացեք միշտ:
Զգուշացում․ Ելնելով յուրաքանչյուր մարդու մաշկի առանձնահատկություններից, այս միջոցից օգտվելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ։