Ահա թե որ քաղաքներում են զբոսաշրջիկներն ամենաշատը փող ծախսում

Mastercard ընկերությունը հրապարակել է իր Global Destination Cities Index ուսումնասիրության տվյալները, որի ընթացքում հաշվել է, թե մեկ տարվա կտրվածքով աշխարհի 162 երկրում որքա՞ն փող են ծախսել զբոսաշրջիկները:

 

Վարկանիշային աղյուսակում  առաջատար է Դուբայը՝ ԱՄԷ-ում:

Զբոսաշրջիկներն այնտեղի խանութներում և ռեստորաններում 29,7 մլրդ դոլար են թողել: Միջինում յուրաքանչյուր զբոսաշրջիկի դրամապանակ դատարկվել է օրական 537 դոլարով: 2017-ին Դուբայ է այցելել 15,79 զբոսաշրջիկ:

Դրան հետևում է Մեքքան՝ Սաուդյան Արաբիայում: Այստեղ զբոսաշրջիկները 18,45 մլրդ դոլար են ծախսում: Այստեղ օրական ծախսերը 135 դոլար են կազմել:

Առաջատարների հնգյակում են հայտնվել Լոնդոնը (17,45 մլրդ դոլար), Սինգապուրը (17,02 մլրդ դոլար) և Բանգկոկը (16,36 մլրդ դոլար):

Նյու Յորքում զբոսաշրջիկների տարեկան ծախսերը կազմում են 16,1 մլրդ դոլար, իսկ Փարիզում՝ մլրդ դոլար, իսկ Տոկիոյում՝ 11,91 մլրդ դոլար:

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ