Սաուդյան Արաբիայում կառուցում են 120 կմ երկարությամբ շենք. ահա ինչպիսին է այն լինելու

Սաուդյան Արաբիայի անապատում տեղի իշխանությունները սկսում են կառուցել 120 կմ երկարություն ունեցող շենք: Իրար միացված ապակե շինությունները կկարողանան տեղավել 9 միլիոն մարդ: Հոլովակում այս զարմանալի նախագիծն ասես իսկական ապագայի քաղաք լինի:

 

 

«Mirror Line» աշխատանքային անունը կրող Նեոմ նախագծի բարձրությունը կլինի 490 մետր: Քաղաք-երկնաքերը նախատեսվում է կառուցել առափնյա հատվածներում և լեռների մոտակայքում:

Շինությունը նախատեսված է 9 միլիոն բնակիչների համար: Այն պետության համար կարժենա անհավանական մեկ տրիլիոն դոլար:

Ապագայի քաղաքը կզբաղեցնի 120 կմ երկարությամբ տարածություն: Այն պետք է ամբողջությամբ լինի էկոլոգիական՝ առանց մեքենաների և գործարանային արտանետումների:

Բոլոր ենթակառուցվածքները հիմնված են վերարտադրվող էներգիայի վրա, իսկ ներքին հատվածում առանձնացված է հատված գերարագ գնացքի համար:

 

 

300 մետր բարձրության վրա Mirror Line-ում նախատեսվում է կառուցել օլիմպիական չափանիշներին համապատասխան ստադիոն: Առափնյա հատվածում քաղաքը կունենա անգան նավահանգիստ, քանի որ որոշ հատվածներում քաղաքը ընդհուպ կմոտենա օվկիանոսին:

Նախագիծը մշակել է ամերիկյան Morphosis Architects ընկերությունը: Այն կյանքի կոչելու համար աշխատելու են ամենաքիչը 9 դիզայներական և ինժեներական ընկերություններ: Շինարարությունը կիրականացվի մի քանի փուլով:

 

 

Նախատեսվում է, որ այս քաղաքի շինարարությունը կյանք կկոչի մեր օրերի ամենախիզախ գիտատեխնիկական լուծումները: Այն կդառնա իսկական օազիս անապատում, որտեղ կյանքի կկոչվեն բոլոր նորարար մտքերը:

Այստեղ կհամախմբեն աշխարհի բոլոր տաղանդավոր գիտնականները, գյուտարարներն ու այլ մասնագետները:

 

Իհարկե, շինարարությունն իսկապես շատ ժամանակ է պահանջում: Նախատեսվում է այն ավարտել միայն 2050 թվականին: Հիշեցնենք, որ դա միայն նախնական ժամկետն է: Շատ հնարավոր է, որ այն երկարաձգվի:

Գնահատականը
( 1 оценка, среднее 4 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ