Ամեն տղամարդ չէ, որ կարող է վստահորեն մոտենալ ձեզ և խոսել իր զգացմունքների մասին: Չնայած այն բանին, որ մենք նրանց անվանում ենք ուժեղ սեռի ներկայացուցիչներ, տղամարդիկ բավականին զգայուն են և վախենում են մերժում ստանալ: Բայց կան մի քանի նշաններ, որոնց միջոցով կարող եք որոշել՝ տղամարդուն դուր եք գալիս, թե ոչ:
Ձեռքերը գոտու մոտ
Եթե տղամարդը անընդհատ ձեռքերը դնում է գոտուն կամ տաբատի գրպաններում, ապա նա փորձում է տեսողականորեն ձեզ ավելի ուժեղ թվալ: Այսպիսով, տղամարդը ենթագիտակցորեն ցույց է տալիս, որ ի վիճակի է պաշտպանել ձեզ:
«Փքվում է»
Տղամարդը փորձում է ձեզ ցույց տալ իր մկանները — ակամա ցուցադրում է թևերը և կողերը: Արտաքինից դա շատ զվարճալի է թվում, և մարդն ինքն էլ գիտակցում է դա, բայց չի կարող ղեկավարել այն:
Շատ է խոսում ու կատակում
Տղամարդը փորձում է շատ սրամիտ ու հետաքրքիր թվալ իր նախընտրած կնոջ համար: Միգուցե կատակները երբեմն անհաջող են, բայց դա երկրորդական խնդիր է:
Պատճենում է Ձեզ
Երբ դուք մենակ եք, նա անգիտակցաբար պատճենում է Ձեզ` դիրք, տեմբր և այլն: Երբ ժպտում եք, նա ժպտում է: Նա ցանկանում է, որ Դուք հնարավորինս հարմարավետ լինեք նրա կողքին:
Մարմնի ուղղություն
Երբ տղամարդը խոսում է ուրիշների հետ, նրա մարմինը մի փոքր շրջվում է Ձեր ուղղությամբ, նա ձգտում է դեպի Ձեզ: Դա նման է հրաժեշտից առաջ խոսակցությունների. Հյուրերը իրենց ամբողջ մարմնով շրջված են դեպի դուռը, իսկ դեմքով` դեպի տանտերը: