Տղամարդը գնեց փոքրիկ խրուշչովկա և այն վերածեց յուրահատուկ բնակարանի

Դժվար է հավատալ, որ այս նկարներում նույն բնակարանն է պատկերված: Բայց իրականությունն այն է, որ այս տղամարդն իրոք բազմաշնորհ վարպետ է:

Եվ այսպես, ամուրին այս 42 քառակուսի մետր բնակարանում իր սովորություններին ու կենսակերպին համեմատ մի տարածք է ստացել, որն ապշեցնում է մանրակրկտորեն մտածված լինելով:

Վերանորոգման համար նախատեսվել է ծախսել 4 ամիս: Նա կարողացել է հասցնել, բայց ևս երկու ամիս հարկավոր են եղել, որ կարողանա գնել կահույքի պակասող տարրերը և մանրուքները շտկել:

Տարածքն ավելի ընդարձակելու համար նա միացրել է խոհանոցն ու հյուրասենյակը, պահասենյակը մեծացրել ննջարանի հաշվին ու այնտեղ հրաշալի հանդերձարան ստեղծել:

Այս տղամարդն ասում է, որ չի հավակնում «Ամենա- ամենա ինտերիեր» մրցանակին: Ասում է որ դա ընդամենն իր առաջին բնակարանն էր և առաջին նորոգումը: Բայց, կարծում ենք, որ նա համեստություն է անում:

Ներկայացված լուսանկարներն արվել են վերանորոգումից 1-2 ամիս անց:

Գնահատականը
( 2 оценки, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ