Քաղաքական հետապնդումները նախկինում և այժմ․ Արթուր Սաքունցի ջախջախիչ անդրադարձը


Արթուր Սաքունցը իր ֆեսբուքյան էջում գրել է.

Չէ, ինչ էլ ասեք, ահագին առաջընթաց ունենք․

Մինչև թավշյա հեղափոխությունը քաղաքական հետապնդման էին ենթարկվում միայն քաղաքական հայացքների և քաղաքական գործունեության համար, և քրեական պատասխանատվության էին ենթարկվում ու որպես խափանման միջոց նրանց նկատմամբ կիրառվում էր միմիայն կալանքը, իսկ բանտերում էլ ենթարկվում էին տարատեսակ բռնությունների քրեականների կողմից, հոգեբուժարաններում էին պառկեցնում, փաստաբանների թիվն էլ չէր բավականացնում, ուղղակի քչերն էին համաձայնվում հակադրության մեջ մտնել ռեժիմի դեմ։

Իսկ հիմա՞։
Հեղափոխությամբ իշխանությունից հեռացվածներն ու քշվածներն իրենց կատարած քրեական հանցագործությունների համար հարուցված քրեական գործերն են համարում քաղաքական հետապնդում, իսկ որպես կանոն առողջական խնդիրները լուծում են ստանում լավագույն արտասահմանյան առողջապահական հիմնարկներում և բժիշկների կողմից, լողում ու հանգստանում են, ամեն մեկը մի քանի փաստաբանով ապահովված է․․․․

Չէ, իսկապես շատ բան է փոխվել, չէ՞։

Օրինակ հարյուր հազարավոր մարդկանց աղքատացնելու, տնտեսությունը մի քանի ընտանիքների սեփականությունը դարձնելու, այդպես էլ կրթություն չստացած հազարավոր երեխաների կրթության գումարները յուրացնելու հաշվին համ փաստաբանական խումբ էլ կպահեն, կհանգստանան էլ, կբուժվեն էլ, բիզնեսով էլ կշարունակեն զբաղվել, կշարունակեն նաև վճարել հիմնադրամներին․․․․
Դե նաև ոստիկանապետ էլ են դառնում, ՍԴ դատավոր էլ են դառնում․․․․

Բայց իսկապես ինչում է փոփոխությունը պետական բյուջեն թալանածների, պետությունը զավթածներին անմոռաց ծառայածների, ոչ թե հարկադրաբար ենթարկվածների, այլ հենց անմնացորդ ծառայածների համար․․․․

Դե հա մի փոքր մասի համար, այո, բայց նույն խմբի կարկառունների համա՞ր։
Օրինակ, Լֆիկի և լֆիկանմանների համար, որևէ բան փոխվել է՞։

Լավ ասենք նախկին, մինչհեղափոխական ԱԺ-ում մի քանի տասնյակի հասնող դոլարային միլիոնատերեր պատգամավորների համար մի բան փոխվել է՞։ Այսինքն դասը, եզրակացությունը որն է հանության համար, որ ամեն մի թալանած ու զոռբայություն չի՞ ենթակա պատասխանատվությա՞ն։

Չէ, հարց չկա, ամնիստիա հայտարարեք, ու վերջ, կա նաև նման տարբերակ, բայց պետք է հայտնել, որ իմանանք, ոչ թե ենթադրենք։
Ի սկզբանե ասեցիքն վեթինգ, չեղավ, չվեթինգված իրավապահ համակարգով նոր խնդիրներ չեն լուծվի, ասեցինք, էլի ուշադրություն դարձնող չեղավ։
Նախկինների մի փոքր խումբ աղմուկ աղաղակ են հանում և պատասխանատվության չենթարկվելու, և արմատական փոփոխությունները չկատարելու համար, որպեսզի իրենց ստեղծածով գլուխները պահեն։

Ասեցինք քաղաքական գնահատական տվեք, և քաղաքական հետապնդումներ իրականացրածներից, համակարգային կոռուպցիայի մեջ թաղվածներից ազատեք իրավապահ համակարգը՝ դատավոր, դատախազ, քննիչ, ոստիկան, ԱԱԾ-ական, որոնք մինչև հիմա իբր թե հանգիստ ու խելքո աշխատում են իրավական, ինքնիշխան և ժողովրդավարական պետության սկզբունքներին համահու՞նչ։ ԱԱԾ նորաթուխ գեներալը միակը չի իր օրինակի մեջ։

Հա, ականջիս հասել է, թե հանրային կարծիքի վրա այլևս ուշադրություն դարձնող չկա, հա՞։
Դե կասեն, կհաչան ու կդինջանան, հա՞։ Ինչպես «դասականը» կասեր, իյաա, իրո՞ք։
Հուսով եմ անհարմար բան չի ստացվի․․․

Գնահատականը
( 5 оценок, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
error: Content is protected !!