Ադրբեջանական մամուլը ամենակեղտոտ ձևով տարածում է սուտ ինֆորմացիա իմ տղայի և նրա ընկերների մասին


Դերասանուհի Արսինե Նավասարդյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, Խնդրում եմ տարածել

Իմ անունն է Արսինե Նավասարդյան։ Ես Հայաստանում հայտնի դերասանուհի և նկարչուհի եմ։ Ես հայտարարում եմ ի լուր ամբողջ աշխարհի, որ նկարում իմ տղան է(ձախից) իր ընկերոջ հետ։

Մենք հայ ենք՝ Հայաստանի Հանրապետության հայ քաղաքացիներ։ Մենք մեր ընտանիքով միշտ եղել ենք հայ և միշտ կմնանք հայ։

Ուզում եմ հայտարարել, որ ադրբեջանական մամուլը ամենակեղտոտ ձևով տարածում է սուտ ինֆորմացիա իմ տղայի, նրա ընկերների և մյուս հայ քաջորդիների մասին կեղտոտ ձևով ստելով՝ իբր թե նրանք արտասահմանյան վարձկաններ են։

Խնդրում եմ տարածել այս ինֆորմացիան»։

Հիշեցնենք, որ արդեն գրեթե բոլոր գերտերությունները հաստատել ու վկայել են այն փաստը, որ ադրբեջանական կողմը պատերազմում ներգրավվել է վարձկան ահաբեկիչների, սակայն Ադրբեջանը հերքում է այս իրողությունը, առավելին, փորձում ապատեղեկատվության միջոցով նման մեղադրանքներ ներկայացնել հայկական կողմին։

Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ