Ադրբեջանում վախի մթնոլորտն այն աստիճանի է հասել, որ մարդիկ նույնիսկ մտքի մեջ հայերի մասին իրավունք չունեն լավ բան մտածելու


Ադրբեջանում ցանկացած անձ, ով կփորձի կապի դուրս գալ հայկական կողմի որևէ անձի հետ կամ գործակալ է, կամ ձերբակալվում է։ Ադրբեջանական կողմում մարդկանց պարզապես իրենց անձնական կարծիքների համար ձերբակալում կամ սպանում են։ Վերջին օրերի ընթացքում նույնիսկ Բաքու ժամանած երկու ադրբեջանցի ձերբակալվեցին իրենց ընդդիմադիր հայացքների համար և այժմ բանտում ոտնահարվում են նրանց իրավունքները։

Ադրբեջանում վիճակը ավելի վատ է, քան Հայաստանում։ Այդ տարածքում ապրող որևէ ադրբեջանցու մտքով էլ չի կարող անցնել, որ կարելի է հայերի հետ բարեկամություն անելու մասին քարոզչություն կատարել։ Հա, կլինեն դեպքեր, երբ անձը լինելով ադրբեջանցի կապրի մեկ այլ պետությունում, սակայն նույնիսկ այդ դեպքում նրանց կատարածի մեջ ինչ-որ մութ պահեր կան։

Ադրբեջանում վախի մթնոլորտը այն աստիճանի է հասել, որ մարդիկ նույնիսկ մտքի մեջ հայերի մասին իրավունք չունեն լավ բան մտածելու։ Մանկապարտեզից սկսած դպրոցներով և համալսարանով վերջացրած երեխաների ամեն տարի համոզում են, որ հայերը ահաբեկիչներ ու օկուպանտներ են և հայերին պետք է միայն սպանել։ Այդ մթնոլորտում մեծացած որևէ երեխա հետագայում չի կարող ա կամ քիչ է հավանական, որ կփոխի իր կարծիքը։ Փոխելու դեպքում էլ կդժվարանա դրա մասին բարձրաձայնել։ Եթե իշխանության մասին որևէ բացասական խոսք ասողին ձերբակալում կամ անհետ կորցնում են, պատկերացրեք, թե ինչ կանեն հայերի մասին որևէ դրական բան ասող քաղաքացուն։


 

Իսկ ադրբեջանական ղեկավարության կողմից սնվող ՀԿ-ները և հարթակները, որոնք ուղղված են հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը, իրականում ամբողջությամբ այլ ծրագիր են իրականացնում, որի նպատակն է ներկայացնել աշխարհին Հայաստանը, որպես անհանդուժող և բարեկամության առաջարկը մերժող պետություն։ Գաղտնիք չէ, որ իրականում պատկերը այլ է ու նման կերպով ադրբեջանական կողմը պարզապես թոզ է փչում միջազգային հանրության աչքերին, որպեսզի շարունակի կատարել իր հայատյաց գործողությունները։

Понравилась статья? Поделиться с друзьями: