ԱԺ աշխատակիցների միջև վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. Արտակարգ դեպք


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 10-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում Հալաբյան փողոցում գտնվող «Թումո» կենտրոնի բակից միմյանց հետ վիճաբանելու և միմյանց հարվածներ հասցնելու կասկածանքով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու։

 

 


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ քաղաքացիներն են՝ Երևան քաղաքի Դրոյի փողոցի բնակիչ՝ 49-ամյա Էդուարդ Բադոյանը և 32-ամյա Միսակ Վարդանյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Է. Բադոյանն աշխատում է Ազգային ժողովի հասարակության և արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ, իսկ Մ. Վարդանյանը՝ Ազգային ժողովի ավտոտրանսպորտային բաժնի վարիչի տեղակալ։ Նշված անձինք հետաքննչական բաժանմունքում կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց են թողնվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը՝ shamshyan.com

Понравилась статья? Поделиться с друзьями: