Ալիս Սողոմոնյանի ջախջախիչ անդրադարձը Ամուլսարի խնդրին


Ալիս Սողոմոնյանն իր էջում գրել է. ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍՈՍԿ ՍԱՐ ՉԷ. Ամուլսարը շահադիտական բիզնեսին մա տաղ անելը նախորդ հայատյաց, ավազակաբարո ղեկավարների կեղտոտ արաքներից մեկն է: Պատկերացնենք, թե «Լիդիան Արմենիան» ժամանակներ առաջ այդ վայ, անփառունակ առաջնորդներից ո՞ւմ հետ կարող էր այս զրույցը վարել. -Ես քեզ առաջարկեցի՞ հանքարդյունաբերության գործարք: -Ես ընդունեցի:

-Ընդունեցիր, Քանի որ էն գլխից քո ցանկացած գումարը տվեցի: -Ես ՍԴ-ին կար գադրեցի որոշում կայացնել ՀՀ Սահմանադրությանը համապատասխան լինելու վերաբերյալ, հետո էլ ԱԺ-ին կարգադրեցի վավերացնել: -Ինչո՞ւ այն ժամանակ բնապահպանների և հարակից տարածքի գյուղերի բնակիչների հետ չխորհրդակցեցիք, որ շահագործվելու է Ամուլսարի բաց հանքը:
-Ովքե՞ր են այդ դատարկախոս բնա պահմանները,

որ ես խորհրդակցեի նրանց հետ: Կամ էլ գյուղացիների՞ տեսակետը պետք է հարցնեի: Նրանց պատ կանող հողերը տվել եմ ձեզ, որ ազատ շահագործեք բաց հանքը: Հետո՞ ինչ, որ այժմ ինձ մե ղադրում են, թե թույլտվությունը տրվել է Ջերմուկ քաղաքի բնակիչների կամքին հակառակ, օտարերկրյա ճնշումների տակ՝ հակասելով ՀՀ-ի ներքին օրենսդրությանը։ -Դուք պետությունը կառավարում էիք միահեծան ցարի

տրամաբանությունով, սակայն հիմա այդ նույն բնապահպանները և գյուղացիները ազատվել են ձեզ նմաններից և իրենց իրավունքներն են պաշտպանում՝ մեզ նեղելով: -Իսկ դուք այժմ բանի տեղ մի դրեք նրանց և պայմանագրով հաստատված ձեր գործն արեք: -Սակայն 2019թվականին հանրային կարծիքի հարցման համաձայն ՀՀ-ի բնակիչների 74 տոկոսը դեմ է եղել Ամուլսարի հանքարդյունաբերական նախագծին: Եւ այժմ մենք ի՞նչ անենք, երբ խանգարում են աշխատել: -Դա տի տվեք այս

իշխանությանը… հայտարարություն տարածեք, վկայեք ձեր վարձակալած անձանց, որ իշխանությունն իր ժողովրդին ճնշում է: «Լիդիան Արմենիա»-յի հետ այս զրուցը վարողը` մեր պետությանը նախկին ազգադ ավ, անկուշտ թալանչի նախագահը այժմ իր ցու ցիկ շներին բաց է թողել կառավարության ու վարչապետի վրա, Ու սրանք էլ, նախկինների կամակատար մեդիա դաշտի հարթակների մեջ ու ամբողջ

համացանցում, իրենց ան ժելաներով, սաթիկներով և էլի շատ վաճառված լրագրողներով ոռ նում են, բա ռաչում են, թե այս հարցում կառավարությունը տա պալվել է: Դրանից ոգևորված՝ «Լիդիան Արմենիա»-ն իր հայտարարության մեջ վկայեց հենց ժողովրդին ճնշելու հորինված ապացույց. «Երկու տարի անընդմեջ մի խումբ անձինք ապօրինաբար ներ խուժել են «Լիդիանի» օրինական տիրապետության ներքո գտնվող տարածք, փակել են օրինական բոլոր թույլտվություններն ունեցող խոշոր ներդրողի մուտքը սեփական տարածք…»:

Ուշադրություն դարձրի՞ք, սիրելի կարդացողներ, ըստ «Լիդիանի», իրենք օրինական են, տարածքն էլ պատկանում է իրենց, իսկ պետության շահերի համար մար տնչող

բնապահպանները՝ անօրինական:
Այո, Ամուլսարն այն թնջուկն է, որ նախկին իշխանության ազգադ ավ քաղաքականությունից ժառանգություն մնաց, ու այդ թնջուկն այն մնացուկն է, որ ոչ մի Ձև չի քան դվում: Հներից ոչ մեկը այժմ չի ցանկանում հիշել, թե ինչպես Ամուլսարի ճա կատագիրը իրենց տիրապետության օրոք դրվեց խաղաքարտի՝ շահադիտական

նպատակներով պայմանագիրը ստորագրելով: Չեն հիշում, կամ չեն ցանկանում հիշել, թե ինչպես սահմանադրական դատարանին կար գադրվեց, որ որոշում կայացնի, թե այդ պայմանագիրը Հայաստանի Սահմանադրությանը չի հակասում: Հետո էլ իրենց ձեռքի թաշկինակ ԱԺ-ի պատգամավորները հաստատեցին այդ ազգադ ավ պայմանագիրը: Այժմ այս ամենը ցրում են իրենց

վրայից ու բան են գտել՝ Կրկին անգամ վայրահաչելու կառավարության վրա: Նախորդ գիշերվա կադրերը նայելով ես կրկին և կրկին ողջունում եմ այն անձնվեր ջա հելներին, ովքեր տա ռապում են Ամուլսարի մոտ, ովքեր, ոչ իրենց մեղքով, բա խվեցին ոստիկանների հետ: Նրանք այն նույն աղջիկները և տղաներն են, ովքեր հեղափոխության ակտիվ մասնակիցներն էին, ովքեր ՀՀ-ն հան ցավոր սեռժից փրկելու համար էին պայքարում, այժմ էլ պայքարում են, որ հնի ռեժիմից ազատված ՀՀ-ն

մնա անապական մաքրությամբ: Աշխարհը որ պա յթի էլ, նրանք չեն դադարելու իրենց պայքարը, շարունակելու են հանուն մաքուր մթնոլորտի: Եվ եթե Լիդիանի տնակների վրա նրանք թողնում են «Ամուլսարը սար է մնալու» մակագրությունը, դա նույնն է, ինչ 2018թվականին միահամուռ վանկարկում էին «Քայլ արա՝ մերժիր սեռժին»: Միանշանակ է, որ նրանց այս պայքարը հան ցագործ նախկինների ժամանակին արած անօրեն գործունեության դեմ ուղղված պայքար է:

Արդարացի՛ պայքար: Այժմ էլ, բնականաբար, ես մտովի ձեզ հետ եմ, նստացույցը շարունակող նվիրյալներ: Գիտեմ, որ Այժմ դժվարին կացության առաջ է Վարչապետը՝ մի կողմից Պետության կենսաբանական մաքրության պահպանումը, մյուս կողմից տնտեսական նպատակահարմարությունը, որը նաև հանքարդյունաբերությամբ պետք է խթանվի: Կա նաև վտա նգը, որ ջրից հանելով նախկինների նե տած քարը՝ պետությունը կարող է կանգնել

միջազգային դա տարանի առաջ: Այս ի՜նչ դժվար են մաքրվում այդ տականքների թողած քսան տարիների Ավգյան ախոռները: Մաքրման այդ Պրոցեսը դան դաղեց կորոնավիրուս կոչված այս ախտի հայտնվելով: Այդ դանդաղելը ազգադ ավ հները ողջունում են, չա րախնդում են, հայ լինելու իրենց ձև կորցնում են ու մեդիադաշտն ու համացանցը լցնում են իրենց չա րամիտ ու ստահոտ լուրերով, իրենց զզվելի հա չոցներով: Այս խնդիրը Չպետք է

թերագնահատվի կառավարության կողմից, սրանից օգտվում են այն ոճ րագործները, որոնք մեր պետության վզին կապեցին սա՝ իրենց անձնական շահն ունենալով, անտեսեցին ժողովրդի, մանավանդ բնապահպան նվիրյալների ու շրջակա գյուղերի և քաղաքների բնակչության արդարացի բո ղոքները: Ներկա Հայաստանի քաղաքացիական հասարակությունը արդեն ազ դեցիկ ուժ է, և նրա ձայնը լսելի Պետք է դառնա ներկայիս

կառավարությանը: Տեղացի հանրությունը ազգի մի մասն է, իշխանություն ունեցող մաս, ու նրա հետ պարզ, անմիջական խոսակցություն պիտի ծավալվի: նախկին ռեժիմի իշխանավորները նրանցից ապօրինաբար խլել են իրենց պատկանող հողերը, հանձնել Լիդիան Արմենիային, ու այս մութ գործարքի համար այդ նախորդներ կոչվածները պիտի ամենախ իստ պատասխանատվության ենթ արկվեն

օրենքի ողջ ուժով: Նրանք ժամանակին արել են ստ որ քայլ, որը կարելի է նաև երկրի և ժողովրդի հանդեպ դիվերսիա համարել: Ինչո՞ւ պիտի Լիդիանը հիմա իրեն տեր և տիրական զգա այն տարածքում, որը փաստորեն մեր ոչ ու փուչ նախկին խշխանավորները ծախեցին նրան՝ այդ ծախել բառի ամենաստույգ իմաստով: Նախկին իշխանությունները սովոր չէին օտար ներդրողներին հենց այնպես տեղ տալ, նշանակում է կոռուպցիոն դրսևորումներն այդ գործարքի մեջ ակնհայտ են: Ես չեմ կարծում, թե

մեր կառավարությունը պետք է զգուշանա միջազգային դատարան դիմելու Լիդիան-ի սպառնալիքներից: Միգուցե թե այնտեղ շատ բան կբացահայտվի: Միջազգային դատարանը, ի տարբերություն մեր դատարանների, որոշակի հստակ օրենսդրական նորմերով է գործը նայելու, ուղղակի մեր կողմից պիտի ունենալ պրոֆեսիոնալ փաստաբանների խումբ: Եթե Լիդիանն իր վաճառած

միլիոնավոր դոլարներից է խոսում, իր ավե րած այդ հողատարածքի տերերն էլ պակաս պահանջատերեր չեն: Ի վերջո, ինչ-որ քայլեր պետք է արվեն, թե չէ Ամուլսարը դամոկլյան սրի Պես կախ ված կմնա իշխանության գլխին: Աստված ոչ արասցե, բնականաբար: Ես չէի ուզենա, որ կառավարությունում կարծեն, թե Ամուլսարը շահագործելուն խանգարելու որևէ փաստացի հիմք չկա: Չմոռանանք, որ այս ժամանակահատվածում Լիդիան Ինթերնեշընըլ ընկերությունը

վերակազմավորվել է Ռեստրուկտուրեդ Լիդիա-ի, որին էլ պատկանում է Լիդիան Արմենիա հայաստանյան դուստր ընկերությունը: Ի դեպ, կազմավորված ընկերությունում այժմ ընդգրկված են թուրք տասնյակ մարդիկ: Լիդիանը ահագին պարտքեր ունի շվեդական ու ամերիկյան բաժնետերերին: Ուրեմն կա՛ն հակափաստարկներ: 2018Թվականի հեղափոխությունից օրեր առաջ շատերն էին ասում, թե չկան լծակներ՝ սեռժիկի մարդատյաց ռեժիմից ազատվելու: Տեսա՞ք ինչ եղավ: այժմ էլ, այս Դեպքում կլինի մեր ուզածը: Երկրի բնապահպան խնդիրները հոգատար լուծողի

պահանջ ունեն: Իսկ այդ հոգ ատար լուծող այսօր մեր կառավարությունն է, որ ժողովրդով իշխանության եկած ու այդ ժողովրդի արդարացի բո ղոքի ձայնը չլսելու իրավունք ուղղակի չունի: Ռեժիմի փոփոխության հասած կառավարությունը պիտի շարունակի պաշտպանել հեղափոխության արժեքները: Կոնկրետ Ամուլսարի դեպքում որոշակի, հստակ դիրքորոշումը հրամայական է, մանավանդ ՇՄԱԳ-ի ներկայացրած դրույթներում շատ են կեղծիքներն ու հակասական կարծիքները:

Թերություններով լեցուն այդ փաստաթղթերով չես կարող եզրակացնել, թե Ամուլսարի զո հաբերումով բնապահպան ի՞նչ վնասներ կհասնեն հարակից բնակավայրերին, Ջերմուկ քաղաքին, Ջերմուկի առողջարար ջրերին, Արփա, Որոտան, Կարպ գետերին, դրանց արդյունքում էլ` Սևանա լճին: Իսկ լիցենզիա տալու հանգամանքների քննությունը շատ ավելի մութ կետեր կբացահայտի այդ պայմանագրի
մեջ, որը Բաղրամյան 26-ի թելադրանքով է

վավերացվել: Թե չէ լեզու ենք դրել այդ կոռումպացված նախկին իշխանությանն այսօր գովերգող մի քանի թափթփուկների բերաններում, որոնք օրն ի բուն հաչում են, հա՛ հաչում:
Հուսանք, թե Շրջակա միջավայրի նախարարության և Բնապահպանության Ու ընդերքի տեսչական մարմնի փոխգործակցությունն արդյունք է տալու, և մի հիմնավոր տեսակետով առաջարկ կարվի Վարչապետ Փաշինյանին, որին էլ վերապահված է հիշյալ թնջուկի քանդման 1-ին ջութակի դերը: ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Գնահատականը
( 3 оценки, среднее 2.33 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ