Ամեն ինչ արվել է, որ հայ հասարակությունը դառնա ավելի աղքատ, ավելի կարիքավոր


Բարոյականության այբուբենը վաղուց հուղարկավորած գազավիկներն ու էլեկտրիկները դժվար հասկանան՝ ինչ է նշանակում համատարած աղքատություն…

Գաղտնիք չէ, որ հանրապետությունում և՛ գազի, և՛ էլեկտրաէներգիայի սակագինը սարսափելի ուռճացված է և բնական մենաշնորհի ոլորտում ՀԾԿՀ-ն «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին օգնել է մեր հասարակության հաշվին ստանալ գերշահույթներ և շարունակաբար բարձրացրել է սակագները… եվ դա այն պարագայում, երբ այդ կառույցը պետք է պաշտպաներ բացառապես հասարակության շահերը…
Տնտեսագետները բազմիցս հիմնավորել են, որ երկու դեպքում էլ սակագինը կարող է նվազել առնվազն 10-ից 15 դրամով…


Եվ այսպես… Հայաստանը ՌԴ-ից 1000 խմ գազը ստանում է սահմանին 150 դոլարով, իսկ հանրապետությունում այն իրացվում է կրկնակի թանկ: Այդ գազը շուրջ 6000 կմ գալիս է Հայաստան և դրա արժեքը 150 դոլար է, իսկ սպառողին այն հասնում է առնվազն 300 կիլոմետր տարածություն անցնելով: Եվ այդ փոքր տարածության մեջ հազար խմ գազը շորջ 150 դոլարով բարձրանում է շուրջ քսան անգամ փոքր տարածությունում:
Այդ կազմակերպությունների հիմնավորումներն առ այն, թե կորուստները մեծ տոկոս են կազմում՝ ծիծաղելի է… Այդ կորուստները բացառելու համար նախ և առաջ պետք է շահագրգռված լինեն հենց այդ կազմակերպությունները… և եթե նրանք չեք կարողանում շտկել այն, ապա ինչումն է հասարակության ՛՛մեղքի՛՛ բաժինը:

 


Հ.Գ. Իսկ ես համոզված եմ, որ այդ կորուստները հասցված են մինիմումի, պարզապես այդ կազմակերպությունները կարծում են, թե պետության մեջ կա մեկ այլ պետություն, որը կարող է էլ ավելի ուժեղ լինել, քան պետությունն է: Ցավոք, երկար տարիներ այդպես է եղել…
Հ.Գ. Այդ կորուստները փնտրեք, ոչ թե սեփական ժողովրդին անվերջ թալանելով և ՛՛մեղադրելով՛՛ գողության մեջ, այլև վիլլաներ ունեցող և ցոփ կյանքով եվրոպաներում և դուբայներում ՛՛քաշ եկող՛՛ ձեր կազմակերպության ղեկավարների կենցաղում… Եվ զուտ բարոյականության տեսանկյունից մի փոքր նվազեցրեք ձեր կազմակերպության գլխամասերում աշխատողների աշխատավարձը՝ դրանք աստղաբաշխական մակարդակի են…

 

Համեմատության համար ասեմ, որ ԵՏՄ անդամ ՀՀ-ում գազի գինը մեկ խ/մ-ի դիմաց 325 դոլար է, Ղազախստանում` 80 դոլար, Բելառուսում` 180: Իսկ էլեկտրաէներգիայի գինը ՀՀ-ում 10 ցենտ է(1 կ/վ-ի դիմաց), Բելառուսում` 4 ցենտ, իսկ Ղազախստանում` 3,5 ցենտ:

Այլևս գաղտնիք չէ, որ նախորդ տարիներին նաև ձեր կազմակերպությունների միջոցով ամեն ինչ արվել է, որ հայ հասարակությունը դառնա ավելի աղքատ, էլ ավելի կարիքավոր…

Понравилась статья? Поделиться с друзьями: