Այն սահմանը, որ գծվել է մեր արյամբ, անհնար է փոփոխել․ ԼՂՀ Նախագահ Արայիկ Հարությունյանի կոշտ պատասխանը Ալիևին


«Պաշպանության բանակը, իր թիկունքում ունենալով ժողովրդի անվերապահ աջակցությունը, պատրաստ է ոչ միայն պաշտպանելու մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ժողովրդի անվտանգությունը, այլև անհրաժեշտության դեպքում արժանի հակահարված տալու հակառակորդին»,-հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Մարտունու շրջանի համայնքների ղեկավարների հանդիպմանը։

Արցախի նախագահի խոսքով, ավելին, այսօր պատրաստ են վերադարձնել Արցախի գրավյալ տարածքներն Ադրբեջանից։

«Մեր ժողովրդի պատմական տարածքում ապրելու և արարաելու անձեռնմխելի իրավունքը սակարկման ենթակա չէ։ Սա պատասխանն է հաճախակի և վերջին անգամ երեկ հնչեցրած Արդբեջանի նախագահի անհիմն, անհեռանկարային, անտրամաբանական հայտարարություններին ու խոսքերին։ Կասկածի տակ չպետք է դրվեն մեր այն քայլերը, որով սկիզբ ենք դրել ձեզ հետ միասին 88 թվականին։

Այն սահմանը, որ գծվել է մեր արյամբ, անհնարին է փոփոխել, իսկ փոփոխելու պարագայում, սա ոչ թե պոպուլիստական հայտարարություն է, այլ իրատեսական ծրագիր, ընդարձակելու ենք ոչ թե մեր անվտանգության տարածքը, այլ մեր հայրենիքը»,-նշել է Ա. Հարությունյանը։

Գնահատականը
( 2 оценки, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ