Այսօր ներկայացնում ենք համեղ պիցցայի մի պարզ բաղադրատոմս, որն ամոթով չի թողնի անգամ անփորձ խոհարարին


Համեղ պիցցայի բաղադրատոմս` իտալացի շեֆ խոհարարից

Բաղադրիչներ՝ (ստացվում է 2 հատ, 30 սմ տրամագծով)

  • 2/3 բաժակ տաք ջուր,
  • 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ,
  • 1 թեյի գդալ շաքար,
  • 0,5 թեյի գդալ աղ,
  • 6,5 գրամ չոր խմորիչ,
  • 2-2,5 բաժակ ալյուր։

Պատրաստումը՝


Խառնել ջուրը ձիթապտղի յուղի հետ։
Ալյուրը խառնել խմորիչի, շաքարի և աղի հետ մեծ ամանում։
Ալյուրի մեջ փոս ենք բացում և լցնում այնտեղ ձիթապտղի յուղի և ջրի խառնուրդը։
Հունցում ենք ոչ շատ պինդ խմոր։

Դնում ենք խմորը 30 րոպե տաք տեղ։
Այնուհետև բաժանում ենք խմորը 2 մասի և գրտնակում։ Լցոնում ենք միջուկը խմորի վրա։
Թխում ենք բարձր ջերմաստիճանի տակ՝ 10 րոպե։

Կարևոր է։ Պանիրը դնում ենք, երբ պիցցան գրեթե պատրաստ է։

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: