Գագիկ Ծառուկյանի խնամի՝ Խաչատուր Սուքիասյանի հшկադшրձում է Ծառուկյանի հայտարարությանը․ ՎԻԴԵՈ


Հայ Գործարար Խաչատուր Սուքիասյանը Հանրային հեռուստաընկերության եթերի ժամանակ անդրադարձել է Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին, ում հետ գործարարը խնամիական հարաբերությունների

մեջ է: Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե մի քանի ամիս հետո Հայաստանի հանրապետությունում սով է լինելու: Խաչատուր Սուքիասյանի խոսքով՝ այդպիսի կանխատեսումների համար հիմքեր չկան: «Չեմ խոսում բարձի տակ գրավ դրված փողերի մասին, իրավաբանական կամ ֆիզիկական

մարդկանց շրջանառու միջոցները և այլն: Ես ասում եմ այն ծրագրերը, որոնք բանկային համակարգի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ են, կամ տնտեսությունն ունի պայմանագրային հարաբերությունների. դա 8 միլիարդ դոլար է: Տարիներ առաջ դրա կեսն է եղել: 8 մլրդ

դոլարը չի կարող սով բերի: Բա էդ ժամանակ 4 մլրդ դոլարը ինչի՞ չէր բերում սով: Հասարակ օրինակ եմ բերում ես: չորս տարի առաջ այդ թիվը եղել է չորս մլրդ, հինգ տարի առաջ՝ երեք մլրդ, ինչպե՞ս կարող է սով լինել»,- ասել է Խաչատուր Սուքիшսյանը:

Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում:

Գնահատականը
( 1 оценка, среднее 3 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
error: Content is protected !!