«Դե հեսա կտեսնենք, ով ում դատի կտա․․․» Նիկոլ Փաշինյանի սենսացիոն հայտարարությունը


Երկար տարիներ հանրությանը շատերը ներշնչել էին, թե իրենց դեմը խաղ չկա, թե իրենք տենց ուժեղ, «բոեւիկ» տղերք են, հիմա մկան ծակին 10 շահի են տալիս։

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Աշտարակում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ու այսօր Ազգային ժողովում քննարկվում էր կամ պիտի քննարկվեր 3-րդ հանրապետության պատմության մեջ ամենախոշոր կոռուպցիոն քրեական գործի հետ կապված հարց, դեռևս պատգամավոր Արամ Հարությանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությունը։ Որովհետև բա ի՞նչ էիք մտածում, բա հո՞ մարդիկ անիմաստ գործի չէին գալիս-գնում, 14 միլիոն, բա հո՞ իրանք տենց «մելկիյ» տղերք չեն, բա պիտի 14 միլիոն լինի, 20, 30, 50, 500 միլիարդ։ Բայց Ազգային ժողովում քվորում չկա, դրա համար էլ մենք էդ ԱԺ-ն ցրեցինք»,-նշեց նա։


Փաշինյանը շեշտում է՝ կապ չունի, դեկտեմբերի 9-ին նոր խորհրդարանը կընտրվի, Արամ Հարությունյանը իր պատգամավորական անձեռմխելիությունը կկորցնի և քրեական գործն իր բնական հունով կընթանա։

«Կառավարությունը ունի բոլոր լծակները դատական համակարգում նույնպես հեղափոխություն անելու համար, քանի որ Հայաստանի դատական համակարգում շատ մեծ թիվ են կազմում կոռումպացված, թալանչի դատավորները, այդ դատավորներին էլ հատ-հատ բերելու ենք պատասխանատվության, մարդկանց ապօրինի լցրել են բանտերը, ՄԻԵԴ-ը սկսել է Մարտի 1-ի գործով վճիռներ կայացնել, տասնյակ վճիռներ, էդ դատավորներին թվում է՝ մարսելո՞ւ են»,-շեշտեց նա։

Վարչապետի պաշտոնակատարը հավելեց՝ նման մուտանտների տեղը բանտում է, ամեն չինովնիկ, որը իր մանդատը կօգտագործի անձնական նպատակների համար, խիստ պատժի կարժանանա։

Նա խոսեց ՀՀԿ հայտարարությունների մասին, թե դատի կտան առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանին ՀՀԿ-ին «թալանչիների բանդա» անվանելու համար․ «Մեզ ասում ա՝ դատի ենք տալու, որ ասել են՝ ՀՀԿ-ն «թալանչիների բանդա» է, դե հեսա կտեսնենք, ով ում դատի կտա, բոլոր սերմացու մկներին հատ-հատ կբերենք դատարան»,-եզրափակեց Փաշինյանը։

Աղբյուրը՝ arm-life.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: