Դիվերսիա Հայաստանի, թե պաշտոնանկության օպերացիա Զաքիր Հասանովի ու Էլմար Մամեդյարովի դեմ․ Ստյոպա Սաֆարյանի ուշագրավ անդրադարձը


Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Դիվերսիա Հայաստանի, թե պաշտոնանկության օպերացիա Զաքիր Հասանովի ու Էլմար Մամեդյարովի դեմ?
Ադրբեջանում շարունակվում է երկու առանցքային նախարարների գլխին գործ սարքելու բազմափուլ օպերացիան, որի գլխավերևում կանգնած է Իլհամ Ալիևը։ Առնվազն։ Դեռ շաբաթներ առաջ էի գրել, որ Ադրբեջանում «Ալիևի մակարդակով արդեն գիտակցում են Թավշյա Հայաստանից ու Նիկոլ Փաշինյանից ռազմա քաղաքական պարտությունը», և

Ալիևը մինչև հիմա պատասխանում է «Մյունխենի Նիկոլ Փաշինյանին», բնականաբար ամենի մեջ մեղադրելով Պնախարար Զաքիր Հասանովին ու ԱԳնախարաջ Էլմար Մամեդյարովին, որոնք «խոր ինքնամեկուսացման մեջ են»…

Զաքիրի դեմ բաց թողեցին ադրբեջանցի սպային, ով մերկացնող բացահայտումներ կատարեց բանակի վիճակի, դիրքերի ու զորամասերի վերանորոգման բլեֆի’ սպաների ռեկետի, անմարդկային պայմանների մասին… Քննադատությունները հնչեցին նաև Միլի մեջլիսի պատգամավորների շուրթերով, որոնք Զաքիրին մեղադրում էին հողերը հետ բերելու խոստումը չկատարելու մեջ…

Զաքիրը, հասկանալով, որ նման բաները Ադրբեջանում պատահականություն չեն, ու նման քննադատներին վերևից «դուխ» է տրված, հայտնի հեռուստահարցազրույցում սկսեց արդարանալ, թե «պապենական հողերի ազատագրումը» չի ստացվում, որովհետեւ հայերը ամերիկացիների օգնությամբ դիտարկման սարքեր են տեղադրել ու վերահսկում են իր շարժերը, ապա ռեկորդային դոզայով քծնեց վերխովնի քլավնիքամանթույուշչիին… Բայց դա չէր փրկելու իրեն։ Ալիեն իր և Էլմար Մամեդյարովի վերաբերյալ վճիռ է կայացրել…

Հաջորդեցին ԱԳՆ-ում ստուգումները գնումների, նյութատեխնիկական մատակարարման ու ձեռքբերումների թեմայով…
Աննախադեպ ցուցադրական եղանակով վերահսկողական/ իրավապահ մարմինները ներխուժեցին ԱԳՆ ու ձերբակալեցին համապատասխան պատասխանատուներին…Այդպիսով Մամեդյարովին հասկացնում էին, որ նրա տակ կոռուպցիա կա, իսկ վերջինս լուռ ու համր էր, հասկանալով, թե ինչ է կատարվում իր շուրջը

Եվ այդ մի թիրախին հաջորդում է հաջորդ կրակոցը դեպի Զաքիրի դիրքերը’ Տավուշ-Թովուզ սահմանագծի դիվերսիան…

Տակավին դժվար է ասել, թե առայժմ անհասկանալի այս դիվերսիայի մտահղացումն ումն էր’ ցուգցվանգի մեջ հայտնված Զաքիրինը, ով պետք է փոքր հաղթանակ դներ Ալիևի սեղանին’ իր պաշտոնը պահելու համար, թե այս պարտության դատապարտված դիվերսիան սադրանք էր ոչ
այնքան Հայաստանի, որքան հենց Զաքիրի դեմ…? Ի վերջո, դեռևս բանական մարդու, էլ չասած’ ռազմական գործի պրոֆեսիոնալի ուղեղում չի
տեղավորվում օրը ցերեկով, ժամը 12:30-ի մատույցներում, աշխարհագրորեն ավելի բարձր գտնվող հակառակորդի դիրքը գրավելու համար բարձրաստիճան սպաներին ՈւԱԶ-ը լցնելը ու կրակի բերան գնալը…

Հետևանքները բացարձակ Զաքիրի օգտին չեն. առնվազն 2 մшհ, որոնցից միայն ցածր կարգավիճակով մեկ սպայի անունն է հայտարարվում։ Բարձրաստիճան սպաների’ մահացած կամ վիրավոր, անունները այս պահի դրությամբ էլ տրված չեն, որովհետև խայտառակությունը
մեծ է…

Այնքան մեծ է, որ Զաքիր Հասանովին ձայն ձունը չկա։ Խոսել է Ալիևի օգնականը, ապա հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳՆ-ն, ու … Զաքիրի տեղակալը’ Նիզամ Օսմանովը… Հավանաբար նա էլ կփոխարինի Զաքիրին, եթե նրան թույլատրված է հայտարարել, որ ադրբեջանական բանակը հաղթական կորուստներով պաշտպանվել է ու խուճապի մատնել «հարձակված», բայց կորուստ չտված հակառակորդին…
Դեհ, իսկ, հակառակորդը ոչ մի կորուստ չի ունեցել…

Իսկ եթե այս օպերացիայի թիկունքում Ալիևը չէ, Զաքիր Հասանովը չէ կամ ավելի ցածր սպայական օղակ, այլ մենք ենք, ապա կասեմ’ կեցցե Թավշյա Հայաստանը այսպիսի նուրբ խաղի ու օպերացիայի համար.. Որովհետև այս տապալված դիվերսիայի քաղաքական հետևանքներն Ադրբեջանում լուրջ են լինելու’ առնվազն նախարարների պաշտոնանկություն….

Գնահատականը
( 3 оценки, среднее 4.67 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
error: Content is protected !!