Ես իրան կստորացնեմ, նկարահանումը կտարածեմ, կտենաք՝ ո՞նց ա լինում․․․Գևորգ Պետրոսյան


Ես իրան կստորացնեմ, նկարահանումը կտարածեմ, կտենաք՝ ո՞նց ա լինում․․․Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյանը չի կարողանում հանգստանալ, այնպիսի տպավորություն է, որ նա ամբողջ աշխարհի հետ կռիվ տալու կարիք ունի․

Եվ բնավ կարևոր չի կռիվ տալու վայրը՝ լինի դա ԱԺ նիստերի դահլիճում գորգընկերների հետ, թե համացանցի հերթական օգտատերի։

Այս անգամ Գևորգ Պետրոսյանին վրդդովեցրել են հենց վերջիններս, սակայն մինչ նրա հրապարակած տեսանյութին անդրադառնալը նշենք որ նման մի միջադեպ էլ եղավ ԱԺ դահլիճում, երբ Պետրոսյանը առաջարկում էր իր հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը ընդգրկել ԱԺ նիստերի օրակարգ։

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել նախագծին՝ նշելով, որ «հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր» հասկացությունն անորոշ է, այն կարող է ընդգրկել հարցերի լայն շրջանակ:

Գևորգ Պետրոսյանը ամեն դեպքում պնդեց, որ այն պետք է ընդունվի։ Հարակից զեկուցող Սիսակ Գաբրիելյանը ամբիոնից հայտարարեց, որ նախագծին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացությունը է տվել։ Պետրոսյանը սկսեց տեղից վիճել Գաբրիելյանի հետ։

 

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ