Երբ տեսա Քոչարյան Ռոբերտի սկուտերային «հաճույքները», «Կտոր մը երկինք» ֆիլմից մի դրվագ հիշեցի․ Գագիկ Քամալյան


Գագիկ Քամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կտորմը երկինք» ֆիլմում մի հետաքրքիր դրվագ կա, երբ Թորիկն ու ընտանիքը կառքով ման են գալիս քաղաքով մեկ, ի ցույց դնելով իրենց երջանիկ լինելու հանգամանքը։ Այդպիսին է եղել գավառական պատկերացումերը Հայաստանում, երբ մարդիկ իրեց պարզությամբ ինքնահաստատվել են համայնքային սահմանափակ շրջանակներում ու պատկերացումներում։

Այս ամենը հիշեցի, երբ տեսա Քոչարյան Ռոբերտի սկուտերային «հաճույքները». Նա այդ ամենով ցույց տվեց, որ ինքը այդպես էլ չի հաղթահարել իր գավառկան վախերը։ Իհարկե նա հայտնի ֆիլմի հերոսի նման պարզություն չունի, բայց որ ապրում է նեղ համայնքային ինտրիգաներ արարողի հոգեբանությամբ, միանշանակ է։

Ու այս բիրդան աղան փորձ է անում ռեաբիլիտացվելու, եւ իր կողքին հավաքած չտես պնակալեզերի արշինով էլ չափում է ողջ հասարկության սոցիալ-մշակութային պատկերացումները։

Ա՛յ ձեր ցավը տանեմ, մեկընդմիշտ հիշեք, դուք անցյալ եք, եւ եթե վաղը Փաշինյանը ընդհանրապես վարկանիշ չունենա, դա չի նշանակում, որ դուք եք նրա փոխարեն ունենալու։

Գնահատականը
( 13 оценок, среднее 4.77 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
error: Content is protected !!