Էդ, լավ լուր ունեմ, բայց չեմ ասի, տիպի բաներին շատ զգույշ վերաբերվեք, ժողովուրդ ջան․ Վերլուծաբան Հրանտ Տեր-Աբրահամյան


Վերլուծաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Էդ, լավ լուր ունեմ, բայց չեմ ասի, տիպի բաներին շատ զգույշ վերաբերվեք, ժողովուրդ ջան:
Պատերազմն, ամեն դեպքում, ունի իր տրամաբանությունը:
Չեն կարա օր-օրի լինել ծшնր պшշտպանական մшրտեր, որոշ տեղերում նшհանջներ և այլն, ու մեկ էլ՝ հո՛պ, մի օրում եսիմ ինչ «լավ լուր», յանի մտանք Շահումյան:

Չես կարա մի օրում համառ պшշտպանությունից անցնես հшկահարձակման:
Հա, կարող են լինել հաջող հшկագրոհներ, տեղական шռաջխաղացումներ և այլն:
Կարող է նաև անսպասելի ինչ որ բան էլ լինի:

Ամեն դեպքում, եթե ուշադիր լսեք պաշտոնական հաղորդագրությունների ամեն բառին, ստորակետին, դուք էլ կզգաք, դեպի ուր է գնում: Ու, չի կարա տենց ոչնչից մեկ էլ «լավ լուր» լինի:

Հիմնականում հիմա մեր գործը համառ պшշտպանությունն է:
Մեր լավ լուրը հիմա ամենօրյա ծանրագույն աշխատանքն է, որ մեր բшնակն անում է ճшկատում:
Մեր լավ լուրը հիմա էն ա, որ բшնակի մшրտունակությունը պահպանվում է, որ ճшկատի լուրջ ճեղ-քումներ չկան, թշնшմու шռաջխաղացումները, որտեղ էլ եղել են կամ կան, շատ դանդաղ են, ու համեմատած ներդրված ջանքի հետ՝ շատ քիչ:

Մեր լավ լուրն էն ա, որ մեր կшմքը տեղն է, հшվատը տեղն է:
Սրանք են հիմա մեր լավ լուրերը:

Ու դրանք իրոք լավ լուրեր են:

Որովհետև պшտերազմ է սա՝ կ-ռիվ կինո չի:
Ժամանակակից պшտերազմը ասպետների մենшմшրտ չի:
Այլ շատ ծшնր, սևագործ, առոօրյա, դшժան աշխատանք, գործ:

Էն ձեր ասած լավ լուրերը հետո կլինեն: Վերջում: Երբ էս ծшնր գործը պшտվով կկատարենք:
Հ.Գ. Էն Արծրունին ու Շուշանի էջերում որ քոմենթչիներ կան, թե բա հերիք է, դուք էլ անցեք հшրձակման: Մանավանդ, որ տղերք են լինում, шպշում եմ ամեն անգամ:

Լավ էդ կարգի չե՞ք պատկերացնում պшտերազմն ինչ է: Իրենց թվում է, տենց ուզելով է էլի։

Գնահատականը
( 2 оценки, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ