Թե ինչու է այս պատասխանատու գործը հանձնարարվեց ոմն Անդրեասյանի և ոչ բազմափորձ Նաիրա Զոհրաբյանին


Երիտասարդ բարգավաճականներ ջան, զգույշ կլինեք

««Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների Միությունը առաջիկա 10 օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով կիրականացնի ԿԳՄՍՆ կողմից ներկայացված «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի, որպես առանձին դասավանդվող առարկա

ուսումնական պլանից դուրս բերելու, ինչպես նաև սեռական դաստիարակությանն ուղղված առարկաների դպրոցական ուսումնական պլանում ներառելու նախագծերի մասին քաղաքացիների կարծիքների և դիրքորոշումների վերաբերյալ լայնամասշտաբ ուսումնասիրությունների և վերլուծական միջոցառումների շարք»,- ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է ԲՀԿ ԵՄ նախագահ Աշոտ Անդրեասյանը։

«ՉԻ». Մնում է հասկանալ, թե ինչու է այս խիստ պատասխանատու գործը հանձնարարվել ոմն Անդրեասյանի և ոչ բազմափորձ Նաիրա Զոհրաբյանին: Ի վերջո, տիկինը հոտի հետ աշխատելու երկար տարիների փորձ ունի, անգամ բաց տեքստով ժողովրդին ոչխար է անվանել: Նրա բոցաշունչ ելույթները շատ տեղին կլինեն: Օրինակ՝ ինչքան սթափեցնող կլինեն Զոհրաբյանի հետևյալ խոսքերը. «Ա՛յ ոչխարներ, ի՞նչ եք նստել և սպասում, թե երբ են տալու ձեր հերթական լափը: Արթնացեք և դուրս եկեք փողոց, քանի ապիկար իշխանությունը մինչև վերջ չի ապականել մեր ավանդական արժեքները»:

Իմիջիայլոց, կարելի է «դվա վ ադնոմ» անել: Թող ժողովուրդն արտահայտվի նաև կազինոների մասին: Թող իր բողոքի ձայնը բարձրացնի Շանգրի-Լա գիտակրթական մշակութային հաստատությանը լիցենզիա չտալու վերաբերյալ: Ղումարը հին հայկական գեղեցիկ ավանդույթ է, իսկ կոսմոպոլիտ իշխանությունը ցանկանում է վերացնել այդ ավանդույթի խորհրդանիշ համարվող Շանգրի-Լան:

Ինչևէ, երիտասարդներին հաջողություն ենք մաղթում իրենց խիստ ազգապահպան առաքելության մեջ: Բայց նաև մեր պարտքն ենք համարում զգուշացնել, որ ժողովրդի մեջ կարող են թաքնված լինել սադրիչներ, որոնք կփորձեն տհաճ հարցերով հունից հանել երիտասարդներին: Օրինակ, հնարավոր է հարցնեն՝ եթե այդքան աստվածավախ անձնավորություն է պարոն

Ծառուկյանը, ինչո՞ւ են 1979 թվականի հայտնի դեպքերը տեղի ունեցել եկեղեցու տարածքում: Լավ, այս լեն ու բոլ աշխարհում ուրիշ հարմար տեղ չկա՞ր: Բայց երիտասարդները պետք է սառնասիրտ լինեն ու հասկանան, որ դրանք մի կտոր լափի համար ամեն ինչի պատրաստ «Նիկոլի ոչխարներն» են:

Գնահատականը
( 7 оценок, среднее 3.86 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
error: Content is protected !!