Ի՞նչ է «Idiotentest»-ը և ի՞նչու է ցանկալի, որ մեզ մոտ էլ կիրառվի


Վահագն Դիլբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այսօր կարդացի, որ ճանապարհային վթարներն անցած տարվա համեմատ աճել են 58%-ով: Սա սարսափելի թիվ է ու ես ամեն անգամ երթևեկելիս մտածում եմ, տեսնես այսօր ամեն ինչ լավ կլինի, թե ոչ: Չգիտեմ ով ինչպես, բայց ես կողմ եմ ԽԻՍՏ պատիժների, քանի որ եկեք խոստովանենք, որ փողոցում մենք անվտանգ չենք: Ահա Գերմանիայի օրինակը, թե ինչպես են այս հարցին լուծում տվել


Գերմանիայում վարորդները շատ են վախում Idiotentest-ից։ Տանը նստած ես լինում, մեկ էլ դուռը թակում են, բացում ես ու տեսնում արագության համար ակտ է եկել։ Այնուհետև վճարում ես ու կրկին խախտում ես անում։ Նորից են ուղարկում ակտ։

Սակայն երրորդ անգամից հետո դուք զրկվում եք 3 ամսով մեքենա վարելու իրավունքից և եթե ձեզ բռնեն, ապա միանգամից բանտ։ Ձեր վարորդական իրավունքը կարող եք ետ վերցնել միայն Idiotentest-ն անցնելուց հետո։ Պատճառն այն է, որ գերմանական օրենքով եթե մարդը մեկ անգամ օրենք խախտելուց չի հասկանում, երկրորդից էլ չի հասկանում, ապա երրորդից չհասկանալու դեպքում ինքն Idiot է, կամ հիմար։ Դրա համար բարի գալուստ Idiotentest-ի, որին մասնակցելու համար պիտի հոգեբանի մոտ 40 դասերի հաճախեն և ամեն դասն արժե 100 եվրո։ Պատկերացրեք 40 ժամ — 4000 եվրո։ Իսկ եթե գումար չկա, ապա մեքենա չես վարում, մինչև թեստը չհանձնես»։

Понравилась статья? Поделиться с друзьями: