«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի շուրջ աղմուկներրը չեն հանդարտվում


Պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերը ապօրինի է շահագործում «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտին

Սևանա լճի Սպիտակ Շորժա (White Shorja) լողափում փաստացի գործունեություն իրականացնողը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերն է` Արտյոմ Մելքումյանը:

Վերջինս տարածքի վարձակալ չէ, դիմել է «Սևան» ազգային պարկ անտառմաքրման աշխատանքներ իրականացնելու խնդրանքով, ինչից հետո տարածքում հայտնվել է ինքնակամ կառուցված ապօրինի մետաղական կոնստրուկցիա․․․

ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, սակայն, անարձագանք թողեց թեմայի առնչությամբ մեր նամակը: Նա իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր լողափի սեփականատեր լինելու մասին հրապարակումներին` պնդելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում: Հայկ Սարգսյանը մեծ ցանկության դեպքում նույնիսկ չէր կարող լինել տարածքի սեփականատերը, քանի որ այն պատկանում է պետությանը, սակայն օրենսդիրը ոչինչ չէր գրել տարածքի փաստացի շահագործման մասին․․․

Հուլիսի 26-ի հայտնի իրադարձություններից հետո պարետատունը հուլիսի 28-ին 14 օրով դադարեցրեց «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտու հանրային սննդի գործունեությունը: Ըստ հաղորդագրության` նման պատժաչափ ողջ արտակարգ դրության ընթացքում կիրառվել է առաջին անգամ.

Ուշագրավն այն է, որ լողափի ֆեյսբուքյան էջում հայտարարություն տեղադրվեց, որ պատրաստվում են բողոքարկել պարետատան որոշումը, քանի որ, ըստ իրենց, այն համաչափ չէ: Հաղորդագրությունից նաև պարզ դարձավ, որ լողափը չի պատրաստվում դադարեցնել գործունեությունը, պարզապես կոչ է անում գալ սեփական սննդով գալ և օգտվել ափի բոլոր ծառայություններից, բայց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու թույլտվություն պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերը չունի:

Նյութը հատված է «Պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերը ապօրինի է շահագործում «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտին»-ին նյութից, որի ամբողջական տարբերակը կարող եք կարդալ Hetq.am հետաքննական կայքում։

Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ