Խուճապ տարածողներին մի երկու լեն չափալախ տվեք, թող սսկվեն. Նվնվոցները թողեք, ուժեղներին էլ մի խանգարեք. Վարդան Օնանյան


«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող, «Երկիրը՝ երկիր է» հաղորդաշարի հեղինակ Վարդան Օնանյանը, ով վիրավորվել է ՀՅԴ «Կամավորական շարժում» ջոկատների կազմում Արցախի Հանրապետության սահմանների հյուսիսային ուղղությամբ Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը հետ վերցնելու ժամանակ, քիչ առաջ գրել է.

«Տղերք, ես լավ եմ: Մի երեք ամսից լրիվ լավ կլինեմ:

Խնդրում եմ, խուճապ տարածողներին մի երկու լեն չափալախ տվեք, թող սսկվեն: ֆրոնտից հետ եկածներին էլ շատ մի լսեք, մեծ-մեծ փրթողների մի մասը վախկոտ դասալիք է, հազար պատճառ կբերեն իրենց ոչնչությունը արդարացնելու համար։

Նվնվոցները թողեք, ուժեղներին էլ մի խանգարեք:

Հ.Գ.
Իմ տպավորությամբ խուճապ են տարածում նաև փրկության աղոթքների մասին գրառումները, իբր էնքան վատ ենք, որ միայն աստված կփրկի, իսկ ուժը, քաջությունը, զենքը, ռազմավարությունը այլևս անելիք չունեն:

Մտքում աղոթեք, հեչ պարտադիր չէ ՖԲ-ում դրա մասին գրելը:
հաղթելու ենք, այլ տարբերակ չկա»։

Գնահատականը
( 6 оценок, среднее 2.17 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ