Կարմիր պղպեղի մարինադ՝ նախուտեստ նոր մատուցմամբ (Տեսանյութ)


Այսօր պատրաստելու ենք կարմիր պղպեղից համեղ նախուտեստ։ Կարմիր պղպեղը մարինացնելու ենք առանց էսենցիայի, մատուցելու ենք նոր բաղադրիչով։

Կարմիր պղպեղ․ Բաղադրատոմս

-Կարմիր պղպեղ -3 կգ․

-Բրոկոլի — 400 գր․

-Սխտոր — 400 գր․

-Քացախ — 250 գր․

-Ձեթ — 250 գր․

-Դափնու տերև

-Մեխակ

-Հիլ

-Սև հատիկավոր պղպեղ

-Նեխուր մեկ փունջ

-Աղ

Ինչպես մարինացնել Կարմիր պղպեղը․ քայլ առ քայլ

Այժմ նախապատրաստենք բաղադրիչները․

Աշխատում ենք ընտրել հնարավորինս համաչափ և ուղիղ կարմիր պղպեղներ, լվանում ենք և մաքրում պոչերից և միջուկից

-Տարայի մեջ նեխուր ենք դնելու, եթե ժամանակ չունեք, կարող եք հենց ամբողջական այսպես շարել, ես կտրատում եմ սովորաբար

-Վրան ավելացնում ենք մանր կտրատված սխտորը, որը առատ պետք է լինի, որպես հիմնական բաղադրիչ,

Այժմ պատրաստենք մարինադի համար անհրաժեշտ հեղուկ զանգվածը

-Լցնում ենք ձեթը, այնուհետև քացախը, ծավալը իհարկե կապված է ձեր նախատեսած կարմիր պղպեղների քանակից, սա մեկ բաժնի համար է, չափաբաժինները և բաղադրատոմսը տեսանյութի նկարագրություններ բաժնում կթողնեմ

-Աղ ենք անում

-Սև հատիկավոր պղպեղ ենք լցնում

-Դափնու տերև ենք ավելացնում

-Համեմունքների բաղադրակազմը համալրել եմ մեխակով և հիլով նոր նուրբ համ ստանալու համար

-Սխտորները կիսում ենք, որպեսզի բացվի բույրը

-Նեխուրը խոշոր կտրատում և լցնում ենք զանգվածի վրա , որի մեջ պետք է եփենք կարմիր պղպեղները

Այժմ այս զանգվածը դնում ենք գազօջախի վրա և եռալուց հետո կարմիր պղպեղները շարում մեջը, ի դեպ․ կարմիր պղպեղը վիտամին C-ի անսպառ աղբյուր կարող է ձեզ համար հանդիսանալ, իսկ քանի որ մեր ջերմամշակումը շատ կարճ է լինելու՝ վիտամինները հնարավորինս կպահպանվեն

-Պարբերաբար պտտում ենք կարմիր պղպեղները, սպասում ենք մինչև եռան,  մոտ 1-2 րոպե եռալուց հետո, անմիջապես փափկելուց հետո ես հանում եմ և դնում մեր նախապատրաստած նեխուրով և սխտորով տարայի մեջ,

-Դրանից հետո նույն զանգվածի մեջ եռացնում ենք բրոկոլիի փնջերը, իսկապես շատ շատ համեղ են ստացվում բրոկոլլիները նման եղանակով մարինացնելուց,

-Բրոկոլին ամրացնում է իմունային և նյարդային համակարգը, այն հրաշալի հակաբորբոքային հատկություն ունի, նորհիվ իր մեջ պարունակող մեծ թվով վիտամինների,

-Կրկին 1-2 րոպե եռալուց հետո հանում ենք բրոկոլիները,

-Վերջում լրացուցիչ սխտորներ շարելով կարող ենք գեղեցկացնել ուտեստը,

Այժմ գեղեցիկ մատուցելու ժամանակն է, ափսեի տակ նեխուրի տերև ենք դնում, վերցնում ենք կարմիր պղպեղները և բրոկոլին տեղադրում կարմիր պղպեղի պոչի փոխարեն, շատ յուրահատուկ և գեղեցիկ է ստացվում։ Հյուրասիրելուց հյուրերի զարմանքն ու հիացմունքը ապահովված է։

Ընդ որում, արդեն ձմեռվա համար ապակյա բանկաներով պահելու դեպքում  մարինացված կարմիր պղպեղը  այլ ջերմամշակման պետք է ենթարկել, մեր դեպքում պահում ենք սառնարանում և օգտագործում մի քանի օր։ Իսկ սառցախցիկում դնելու դեպքում հնարավոր է մինչև 6 ամիս պահել, իմ խորհուրդը, խուսափեք փակոցներից, քանի որ այն ամենավտանգավոր փակոցներից մեկն է համարվում։

Բարի ախորժակ:

Կարմիր պղպեղի մարինադ․ Տեսանյութ

Աղբյուր

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ