«Կնոպկա» սեղմող պատգամավորները կա՛մ պետք է քաղաքակրթվեն, կա՛մ ծաղր ու ծանակի ենթարկվեն». Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) առաջադրվելու է ԲՀԿ-ից


ԱԺ նախկին պատգամավոր Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին առաջադրվելու է Արմավիրի մարզում ռեյտինգային ընտրակարգով ԲՀԿ-ից:

 

 

«Մեր գաղափարները և մոտեցումներն իրար նման են»,- իր որոշումն այսպես պատճառաբանեց նա: Վերջինս նշեց, որ որոշողը ժողովուրդն է, և ժողովրդի տրամադրության մեջ փոփոխություններ կան. «Ժողովուրդն այլ տիպի քաղաքական գործիչներ է ցանկանում տեսնել, ժողովուրդը պահանջատեր է և ցանկանում է, որ քաղաքական գործիչը գնա և աշխատի:

Ես համոզված եմ, որ «կնոպկա» սեղմող պատգամավորները կա՛մ պետք է քաղաքակրթվեն, կա՛մ ծաղր ու ծանակի ենթարկվեն մնացած պատգամավորների և հասարակության կողմից: Հասարակությունն ինքը կստիպի, որ իր ընտրած պատգամավորն աշխատի»,-ասաց նա: Հարցին, թե արդյոք այդ մտածելակերպի փոփոխությունից ինքը չի տուժի, և իրեն չեն ընտրի, նա ասաց.


«Մենք գնում ենք արդար ընտրությունների, ինձ համար մեծ պատիվ է, երբ իմ ժողովուրդը պետք է գնահատական տա իմ անցած ճանապարհին և այն գաղափարներին, որոնք ես կներկայացնեմ»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ԲՀԿ համամասնական ցուցակի որ հորիզոնականում է լինելու, Հակոբ Հակոբյանն ասաց. «Ցուցակն ընդհանրապես ինձ չի հետաքրքրում, ես ասել եմ, որ ցանկացած հորիզոնականում կարող եմ լինել, քանի որ ես հիմնականում ռեյտինգային ընտրակարգով եմ ցանկանում անցնել»,-ասաց նա և նշեց, որ ուրախ է, որ ռեյտինգայինով է առաջադրվելու:

Խոսելով մրցակցությունից՝ նախկին պատգամավորը նկատեց, որ պայքար բառը վաղուց պետք է հանել մեր մտածելակերպից:

 

«Պետք է ոչ թե պայքարենք, այլ մեր ծրագրերը ներկայացնենք, և ժողովուրդն ինքը որոշի, թե ում կտա այդ հնարավորությունը: Ես կարծում եմ, որ մեր մարզից Ազգային ժողովի պատգամավոր է պետք, ինչը շատ կարևոր է ժողովրդի վստահությունը վերականգնելու համար, կարևոր է նաև, որ պատգամավորները լինեն հասանելի»,-ասաց նա:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: