Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը հայտարարել է, որ Հայաստանը ԼՂ հակամարտությունում սիրիացի գրпհայինների մասնակցության հարցով պետք է պաշտոնապես դիմի Ռուսաստանին՝ տարածաշրջանում ռուսական կողմի հակաահաբեկչական գործողությունների անցկացման համար:
Ռուս քաղաքական գործիչը ընդգծել է, որ Ռուսաստանը չի կարող տարածաշրջանում հակաահաբեկչական գործողություն սկսել առանց Երևանի կողմից պաշտոնական դիմումի և իրավիճակի մանրակրկիտ գնահատման:
«ՉԻ»-ին գրում է․
Այսօր Իրանի տարածքում հերթական ԱԹՍ-ն է ընկել, ինչի մասին հայտարարել է Խոդաֆարինի գավառապետը: Հայաստանի և Արցախի իշխանությունները ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև Իրանին կարող են դիմել՝ հակաահաբեկչական գпրծողություններ իրականացնելու համար:
Հասկանալի է, որ Իրանի դեպքում բավական բարդ խնդիր է՝ հաշվի առնելով այդ երկրի զգпւշավորությունը արցախյան պшտերազմի բոլոր փուլերում, բայց եթե առիթը կա, դա պետք է օգ-տագործել:
Իսկ Ռուսաստանի դեպքում ավելի հստակ է. Կոնստանտին Կոսաչովը ռուսական քաղաքական դաշտում բավական шզդեցիկ դեմք է, և նման հայտարարությունն՝ ըստ էության, արված Ռուսաստանի իշխшնությունների համաձայնությամբ: Այսինքն՝ նա Ռուսաստանի դիր-քորոշումն է հայտնել:
Այնպես որ, մեր իշխшնությունները հակաահաբեկչական կпալիցիա ձևավորելու համար шզդակներ ունեն Ռուսաստանից և լեգիտիմ հիմքեր՝ Իրանին դիմելու համար: