Ձյուն, ջրհեղեղ, ուժգին քամի․ անսպասելի ձմեռային եղանակը իսկական աղետի է վերածվել ․ Ֆոտո


Եղանակաը անսպասելի անակնկալ է մատուցել Ավստրալիայի բնակիչներին։ Նման եղանակային շրջադարձի ամռանը Ավստրալիայի Տրարալոնգ քաղաքի բնակիչները հաստատ չէին սպասում։ Եղանակային անոմալ դրսևորումները այս քաղաքի բնակիչների համար իսկական աղետի է վերածվել։

Բանն այն է, որ Ավստրալիայի արևելյան նահանգներում բավական խիստ ձմեռային եղանակ է արձանագրվել։

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վիկտորիա նահանգի Տրարալգոն քաղաքում 26 հազար բնակչի տարհանման հրաման են տվել, քանի որ հորդառատ անձրևները և ուժգին քամիները ջրհեղեղների պատճառ են դարձել։

Փրկարարներն ավելի քան 5000 կանչ են ստացել։ Ոստիկանությունը հաղորդել է ջրհեղեղի պատճառով 1 զո-հի մասին։ Քամին տապալել է ծառեր, տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության։

Իսկ Նոր Հարավային Ուելս նահանգի Օրինջ քաղաքը ծածկվել է ձյունով։

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ