Մեկ բաժակ կարմիր գինին օրգանիզմի համար ունի 1 ժամվա մարզմանը համարժեք ազդեցություն. Գիտնականները դա փաստում են


Պարզվում է, որ մեկ բաժակ կարմիր գինին ընթրիքի ժամանակ՝ կարող է մարզասրահի մարզումներից էլ ավելի օգտակար լինել։ Շատ լավ է, այդպե՞ս չէ։ Այս եզրահանգմանն են եկել Կանադական Ալվերտա համալսարանի հետազոտողները։ Նրանք նշում են, որ կարմի գինին պարունակում է նյութեր (ռեսվերատրոլ), որոնք հաղորդում են մարմնին այն ամենը, ինչը տեղի է ունենում 1 ժամ մարզասրահում անկացնելուց հետո։

Այդ նյութերը արագացնում են ձեր սրտի բաբախումները և ուժեղացնում մկանները։ Ջեյսոն Դիքը, հետազոտության հեղինակը ասում է, որ մարդկանց առողջության համար ովքեր ոչ խմում են, ոչ մարզվում մարզասրահում այս ամենը կրկնակի հարված է։ Կարճ ասած, եթե դուք չեք կարողանում «ժամանակ գտնել» մարզվելու հատուկ վազելու համար նախատեսված գորգի վրա, ապա երեկոյան խմեք գոնե մեկ բաժակ գինի։

«Ինձ թվում է, որ այս ամենը ձեռնտու է բնակչության այն զանգվածին, ովքեր շատ են ուզում սպորտով զբաղվել, սակայն ֆիզիկապես պատրաստ չեն դրան։ Գինու մեջ առկա նյութերը կարող են փոխարինել ֆիզիկական վարժություններին»,-ասում է գիտնականը։ Իրականում այս մեթոդը իսկապես աշխատում է, եթե ձեր նպատակն է՝ առողջ սիրտը և թոքերը, այլ ոչ թե որովայնի «կուբիկները»։ Սակայն ի՞նչ անել, եթե անգամ այս մեթոդի դեպքում, դուք չեք սիրում գինու համը կամ մի փոքր խմելուց հետո առաջացած զգացողությունները։


Այդ դեպքում, դուք կարող եք այդ նույն առավելությունները ստանալ ամեն օր խաղող և պիստակ ուտելով։ Եվ որպես լրացում ասենք, որ խոսքը գնում է իսկական, դասական կարմիր գինու մասին։ Ոչ մի դեպքում չի կարելի ուրիշ ալկոհոլ օգտագործել (օրինակ շամպայն և այլն)։ Եվ իհարկե անգամ կարմիր գինին՝ արդեն ալկոհոլ է, այնպես, որ հարկավոր չէ չարաշահել այն։

Ամեն դեպքում մենք խորհուրդ ենք տալիս ձեզ ամեն օր զբաղվել սպորտով և ցանկանում ենք ձեզ երկար տարիների կյանք և առողջություն։

Չմոռանաք կիսվել այս գիտականորեն ապացուցված փաստով ձեր ընկերների հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями: