Մեր ստուգած բոլոր հաշվիչներն աշխատում էին կրկնակի տարիֆի ռեժիմում․ Իսկ Դուք ստուգե՞լ եք


Լուսանկարում Դուք տեսնում եք սովորական հոսանքի հաշվիչ:

Նայեք կանաչ առանձնացված վանդակին: Այդ թվերը նշանակում են, որ այս հաշվիչում 1Կվտ/ժ էներգիան ցույց է տալիս ամեն 3200 իմպուլսից հետո, որը արտահայտում է լուսադիոդը, իսկ այդ իմպուլսները հաշվարկում է մեխանիկական հաշվիչը: Այսինքն, ամեն 3200 իմպուլսի դեպքում մենք օգտագործել ենք 1Կվտ/ժ էներգիա:

Բայց այս հաշվիչը կարելի է դնել ոչ թե 3200, այլ 1600 իմպուլսի վրա, այսինքն 2 անգամ ավելի արագ:


Որպեսզի ստուգեք հաշվիչը պետք չէ նստել նրա կողքին: Հաշվիչի առաջին սեգմենտը ցույց է տալիս ոչ թե կիլովատները, այլ նրանց հարյուրերորդական մասերը: Այդ սեգմենտը բաժանված է 100 մասի: Յուրաքանչյուր 1/100 Կվտ նշվում են ազդանշանով: Անիվը այդ ժամանակ շարժվում է մեկ բաժանումով: Այսինքն մեր հաշվիչը պետք է յուրաքանչյուր 32 իմպուլսից հետո ազդանշան տա:

 

Եթե հաշվիչը նորմալ չէ, ապա այն ազդանշան է տալիս 16 իմպուլսից հետո: Այսինքն մեր գերխնդիրն է ստուգել արդյոք իմպուլսների քանակությունը համապատասխանում է հաշվիչների վրա գրվածի հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց`Haytimes.info

Понравилась статья? Поделиться с друзьями: