Մոր խրատը որդուն. ՍԱ պետք է անպայման կարդալ


Մոր խրատը որդուն. Ճակատագրի խաղ. ՍԱ պետք է անպայման կարդալ

 

 

— Մամ, ինչո՞ւ է ճակատագիրն այսքան անարդար, ինչո՞ւ են ոմանք գեղեցիկ,ոմանք` տգեղ, ոմանք խելացի, ոմանք`տգետ, մի մասը հարուստ,մյուսներն`աղքատ:

— Տղա՛ս,դա մենք չենք որոշում: Յուրաքանչյուր մարդ, ով լույս աշխարհ է գալիս, Աստված նրա հետ կապված պլաններ ունի: Կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում…


— Մամ, իսկ ինչո՞ւ են մարդիկ այսքան անհավասար:

— Կյանքն էլ, աշխարհն էլ տղաս, ի սկզբանե անհավասար են եղել… Չկա մի այնպիսի բան, որտեղ բոլորը հավասար լինեն… Հիշի՛ր, բոլորն են վաճառվում… Մենք էլ բացառություն չենք կազմում… Այո՛, մենք էլ… Բոլորս անխտիր… Մենք դա չենք նկատում, դա ոչ ոք չի նկատում, մենք անգիտակցաբար ենք վաճառվում… Ինչ-որ տեղ, ինչ-որ ձև, ինչ-որ մեկին, ինչ-որ եղանակով… Աննկատ, բայց վաճառվում ենք… Դա միայն Աստված է նկատում… Մի բան էլ հիշիր, եթե երբևէ քեզ ասեն, որ առանց քեզ ապրել չեն կարող, չհավատա՛ս… Կարող են, որովհետև ապրում են…

— Մամ, բայց ես չեմ ուզում վաճառվել…

 

— Դա ոչ ոք չի ուզում… Երբեմն կյանքը ստիպում է անել բաներ, որոնք ասում էինք, որ երբեք չենք անի… Դու դա հետո կհասկանաս… Երբ անցնես կյանքի դժվարությունների միջով… Նրա մատուցած դառն ու ցավոտ անակնկալների միջով… Հենց այդպես դու կսովորես ուժեղ լինել, հավատալ ինքդ քեզ… Բայց հիշի՛ր, ինչ էլ լինի, ուր էլ լինես, Աստծուն երբեք չմոռանա՛ս… Եթե նա քեզ հետ է, թքած ունեցիր, թե ինչ կասեն մարդիկ…

Понравилась статья? Поделиться с друзьями: