Նայեք այս երկու դերասաններին․ Մանվելը վարձով է ապրում, Սարգիսը՝շքեղ առաձնատանը․․․


Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Սարգիս Գրիգորյանի հայտարարություններին, տեղադրել է վերջինիս և նրա կոլեգա, դերասան Մանվել Խաչատրայնի լուսանկարը և կից գրել․

Նայեք այս երկու մարդկանց:Երկուսն էլ դերասան են,երկուսն էլ Հայաստանի քաղաքացի՝Սարգիս Գրիգորյան և Մանվել Խաչատրյան:
Մանվելը վարձով է ապրում,Սարգիսը՝շքեղ առաձնատանը:
Մանվելը մեկ մեքենա ունի,Սարգիսը՝մի քանի հատ:

Մանվելը ասում է,որ աղետալի այս օրերին միտինգ չի անում,որ տաքսի է վարում:
Սարգիսը ասում է,եթե արտակարգ դրությունը երկարացնեն,ինքը կարտագաղթի:
Ապրես,Մանվել:Վաթսունութամյա ծերունուս խոնարհումը:
Մենք միասին հաղթելու ենք:

Հիշեցնենք, որ օրեր առաջ շոուբիզնեսի ներկայացուցիչները ցույցի էին դուրս եկել և իրենց բողոք ակցիայով պահանջում էին աշխատանքնային թույլատվություն։ Չնայած դերասան Սարգիս Գրիգորյանը այս անգամ չէր մասնակցել ակցիային, սակայն լրագրողների հետ զրույցում նծել էր, որ աջակցում ցուցարարներին և անհարժեշտության դեպքում կարող է կազմակերպչական գործառույթներ վերցնել իր վրա։ Նա նշել էր, որ գոյատևելու միջոցներ այլևս չունի , իսկ մեքենաները չի վաճառվի, որպեսզի կարողան դրանց գումարով ընտանիք պահի և, եթե արտակարգ դրությունը երկարացվի, ինքը կլքի հայրենիքը։

Գնահատականը
( 3 оценки, среднее 3.67 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ