Նովակ Ջոկովիչ. «Մտածում եմ խաղի, այլ ոչ թե ցավի մասին»


Սերբ Նովակ Ջոկովիչը խոստովանել է, որ երկար ժամանակ անց` առաջին անգամ  նրան չի անհանգստացնում արմունկի վնասվածքը: Վնասվածքի պատճառով Նովակը բաց է թողել 4 ամիս, իսկ փետրվարին ենթարկվել վիրահատության:


«Վերջին օրերին՝ առաջին անգամ երկար ժամանակ անց , ես մտածում եմ խաղի մասին: Ես մոտենում եմ Մայամիի մրցաշարին հատուկ տրամադրվածությամբ: Այլևս ցավեր չունեմ: Իհարկե ես դեռ ֆավորիտ չեմ, քանի որ իմ լավագույն մարզավիճակից շատ հեռու եմ: Սակայն ամեն օր քրտնաջան մարզվում եմ ու փորձում վերադարձնել լավագույն մարզավիճակս: Հիմա դա ես կարող եմ անել, քանի որ մտածում եմ խաղի, այլ ոչ՝ ցավի մասին» — ասել է Նովակ Ջոկովիչը:

Понравилась статья? Поделиться с друзьями: