Շուտով Ֆեյսբուքով ուղարկված նամակը կկարողանաք ջնջել 10 րոպեի ընթացքում


Facebook-ի մեսենջերում շուտով կհայտնվի ուղարկված հաղորդագրությունները ջնջելու նոր գործառույթ: Օգտագործողը 10 րոպե կունենա հաղորդագրությունը ջնջելու համար՝ գրում է Slashgear-ը:

Ինսայդերների տեղեկացմամբ՝ Facebook Messenger-ից օգտվողները կկարողանան զրուցարանից հեռացնել ցանկացած հաղորդագրություն ուղարկվելուց հետո 10 րոպեի ընթացքում:


Այսպիսով, հասցեատերը չի էլ իմանա, որ իրեն հաղորդագրություն է ուղարկվել, եթե օգտագործողը ժամանակին հասցնի ջնջել հաղորդագրությունը: Ակնհայտ է, որ հնարավորությունը հասանելի կլինի մոտ ապագայում:

Այս հնարավորությունն արդեն գոյություն ունի բազմաթիվ սոցցանցերում: Օրինակ՝ WhatsApp-ում մեկ ժամ է պահանջվում ուղարկված հաղորդագրությունը ջնջելու համար:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: