Ուժային կառույցների հարաբերությունների սրումը ձեռնտու էր նախորդ ոչ ժողովրդավար վարչախմբերին. Արմեն Դանիելյան


«Բաժանիր, որ տիրես» գործելակերպը մշտապես իրականացվել է ոչ ժողովրդավար վարչախմբերի կողմից՝ իրենց տիրապետությունը ամրապնդելու և երկարաձգելու նպատակով։ Անկասկած այս միտքն ավելի հին է, քան մարդ արարածը: Մինչ մարդու հայտնվելը վայրի գիշատիչներն այս մասին ՛՛անգիր գիտեին՛՛. նրանք իրենց հանապազօրյա կերը հայթաթելու համար այլ կենդանիների հոտը ցրում էին՝ իրենց որսը հաջող իրականացնելու համար։

Նախկին վարչակարգի օրոք նմանաբնույթ ՛՛թակարդներից՛՛ չէին խուսափում անգամ ուժային մարմինները: Ժամանակ առ ժամանակ սրվում էին ուժայինների ղեկավարների հարաբերությունները, հատկապես՝ ոստիկանության և ԱԱԾ-ի։ Հակասություններ էին առաջանում նաև դատախազություն-ոստիկանություն, դատախազություն-Քննչական կոմիտե հարաբերություններում։ Ավելին՝ երբեմն հակամարտող երկյակներ էին ձևավորվում՝ Քննչական կոմիտեի և ՀՔԾ-ի պետն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազի, ՀՀ գլխավոր դատախազն ու ԱԱԾ ղեկավարն ընդդեմ ՀՀ ոստիկանապետի և այլն։


Այդ մարմինների ղեկավարները ՛՛միամտորեն՛՛ շտապում էին Բաղրամյան 26 և նախկին ՀՀ նախագահի «աչքերը բացում»։

Հ.Գ. Նրանցից շատերը մինչև վերջ այդպես էլ ՛՛չհասկացան՛, թե ով էր հանուն անձնական ու կլանային սպառողական նպատակների բաժան-բաժան անում իրենց: Իսկ երկրի ղեկավարին, որպես կանոն, նման անհաշտությունն ու բանավեճերը ոչ միայն ձեռնտու էին, այլև խիստ անհրաժեշտ․ «բաժանիր, որ տիրես» բանաձևը բոլոր ժամանակներում էլ կենսունակ է համարվել…

Понравилась статья? Поделиться с друзьями: