ՊՎԾ-ն բացահայտել է Հովիկ Աբրահամյանի ընտանիքի ջերմոցները 15 տարի ապօրինի ջրով ոռոգող խողովակաշարը


Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող «Արտաշատ Վինկոմ» ՓԲԸ-ի ջերմոցները շուրջ 15 տարի ոռոգվել են անօրինական ջրով, որի դիմաց գրեթե ոչ մի դրամ չի վճարվել։

Այս բացահայտումն, ինչպես նշված է ՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայության ֆեյսբուքյան էջում, արել են ծառայության աշխատակիցները` ՀՀ վարչապետի հանձնարարականով ուսումնասիրելով «Արտաշատի» ՋՕԸ սպասարկման տարածքում «Մխչյան» խողովակաշարը։

Այդտեղ հայտնաբերվել են 100 մմ տրամագծով 50-70 լիտր /վրկ ջրատվությամբ խողովակների միացումներ, որոնցով իրականացվում է հարակից խաղողի այգիների ոռոգումը:


Խողովակի վրա առկա են երեք անօրինական միացված խողովակներ` յուրաքանչյուրը 100 մմ տրամագծով և 50-70 լ/վ ջրատվությամբ:

Ըստ հաղորդագրության, նախնական հաշվարկով այս խողովակաշարով ավելի քան 15 տարի ջուր է հոսել խաղողի այգիները ոռոգելու նպատակով, սակայն դրանց միայն մի մասի համար են առկա վճարումներ, այն էլ՝ չնչին։

Դեպքի առիթով ՀՀ Ոստիկանության Արարատի մարզի Արտաշատի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Понравилась статья? Поделиться с друзьями: