Սա մի մեծ աշխարհատնտեսական ծրագիր է . Բոլոր շանսերը կան, որ Հայաստանը…


«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.

«Լիարժեք համատեղ ազատ առետրի գոտու շուրջ բանակցություններ կսկսեն Իրանն ու ԵԱՏՄ-ն: «Թեհրան Թայմս»-ը հաղորդում է, որ բանակցություններն առաջիկայում կլինեն: Որոշումն ընդունվել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի եւ Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականիանի հանդիպումից հետո:

Կողմերը մանրամասնորեն խոսել են նաեւ ԵԱՏՄ անդամ երկրների եւ Իրանի ամենախոստումնալից ենթակառուցվածքային նախագծերի, այդ թվում ՝ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ու այլ համատեղ նախաձեռնությունների մասին:

Այստեղ ուշադրություն դարձնենք մի քանի հանգամանքի.

Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է, կառույցի մարմիններում ՀՀ-ի նախագահության ժամանակ ուժի մեջ մտավ Իրանի հետ ԱԱԳ-ի ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիրը, այս տարվա մարտի սկզբին էլ Իրանում Հնդկաստանի դեսպանը նշել է, որ Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի հետ կապել Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը կամ՝ «իրենք ծրագրում են միացնել Չաբահարի արեւմտյան մասը եւ Հնդկական օվկիանոսը Եվրասիայի եւ Հելսինկիի հետ՝ Հայաստանի տարածքով»։

Այլ կերպ՝ սա աշխարհատնտեսական մի մեծ ծրագիր է, որ քաղաքական բազում պայմաններ է թելադրելու եւ լիովին տեղավորվում է Մեծ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում…»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ