Ծառուկյան Գագի՞կ, բա ասում էիր զադնի չեմ դնելու․ Սենսացիոն հայտարարություն


Սերժ Սարգսյանը մոգական ուժ ունի մարդկանց փչացնելու ու դեն նետելու… էդ առումով ժամանակին «հաջողակ էր», սակայն բանջարանաբոստանային «ազնվագույն» մշակաբույս համարվող խիյարը ցույց տվեց իր «թարս աճելու» խասյաթը՝ «վրեժխնդիր լինելով» իրեն պատեհ֊անպատեհ ծաղրող Սերժին…

Կյանքը ցույց տվեց, որ Սերժն ամեն գնով (անգամ մարդասպանության) կարող էր «դառնալ» նախագահ, բայց որ երբեք լավ ընկեր… Իր ճանապարհին նա «հոշոտել է» ամեն ինչ և յուրաքանչյուրին, զբաղվել է «քաղաքական թրաֆիքինգով» և քցել ամենամտերիմներին… Մի դեպքում «դատարկ տաշտակի առաջ թողեց» իր վաղեմի ընկերոջը, նրան դարձնելով «երիտասարդ թոշակառու», մեկ այլ դեպքում էլ «վրեժխնդիր եղավ» Անդրանիկ Մարգարյանին՝ հոկտեմբերի 27֊ից հետո իր հրաժարականը պահանջելու համար…

Հ.Գ. Այն, ինչի մեջ մեղադրվում էր Տարոն Մարգարյանը, այդ ամենի անմիջական պատասխանատուն հենց Սերժ Սարգսյանն է… Մարդը ստորության ինչպիսի աստիճան պետք է ունենա, որ «իր ընկերոջ» զավակին ներքաշի կեղտի մեջ՝ քաջ գիտակցելով, որ վաղ, թե ուշ պատասխանատվությունն ընկնելու էր հենց Տարոնի վրա… այ քեզ մոգական ուժ… այ քեզ ողբերգություն…

Գնահատականը
( 5 оценок, среднее 3 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
error: Content is protected !!